Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սրբուհի Էլիաս. Նոր Զելանդիայի առաջին կին-գլխավոր դատավորը

Վերադարձ լուրերի բաժին

14:34 , 01 Մայիս 2017

Սիան Էլիասը (իսկական անունը՝ Սրբուհի Էլիաս) առաջին կինն է, որը զբաղեցրել է Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը:

Նա ծնվել է 1949թ. մարտի 13-ին հայի, ում ծնողները Ցեղասպանության տարիներին փախել են Օսմանյան Թուրքիայից Մեծ Բրիտանիա, և Ուելսից վալլուհու ընտանիքում:

Սրբուհի Էլիասը ծնողները Օկլենդ (Նոր Զելանդիա) են տեղափոխվել, երբ աղջիկը մեկ տարեկան էր: Սրբուհու հայրը՝ Մինաս Էլիասը, իր կյանքը նվիրել է բժշկությանը: Զուգահեռ բժշկական գրաֆիկին Մինաս Էլիասը ակտիվորեն մասնակցել է Նոր Զելանդիայի հայկական կազմակերպությունների աշխատանքին:

Իր հարցազրույցներից մեկում Սրբուհի Էլիասը նշել է, որ հայ ժողովրդին պատկանելությունը միշտ մեծ դեր է խաղացել իր ընտանիքի կյանքում:

Էլիասը սովորել է աղջիկների մասնավոր գիմնազիայում, ինչից հետո ընդունվել է Օկլենդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Սկսելով կարիերան տեղի իրավաբանական ընկերություններից մեկում` Սրբուհի Էլիասը մեծ հաջողությունների է հասել՝ 1984թ. նա ստացել է Օկլենդի շրջանի իրավական հարցերով լիազորի պաշտոն, իսկ 4 տարի անց դարձել է Թագավորական դատարանի անդամ:

1998թ. Էլիասը արժանացել է պետական մեդալի, ինչից հետո նշանակվել է Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի նախագահ, այդ պաշտոնում է մինչ օրս (մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էին միայն տղամարդիկ):

Նոր Զելանդիայի Գերագույն դատավորի պաշտոնի յուրահատկությունը այն է, որ նրա պարտականությունների մեջ է մտնում երկրի գեներալ-նահանգապետին փոխարինելը (նա նշանակվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից) նրա հիվանդության կամ անհրաժեշտ պահին բացակայելու դեպքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մահացել է Լևոն Հայրապետյանը

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը

Լևոն Արոնյանը հաղթեց և դարձավ աշխարհի կրկնակի գավաթակիր

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկնեց 12 տարի առաջվա հաջողությունը և նվաճեց աշխարհի գավաթը, որը խաղարկվում էր Թբիլիսիում։

100 մեծագույն տնտեսագետները՝ մինչև Քեյնսը

Բլաուգը անկաշկանդ և հետաքրքիր ոճով ներկայացրել է նրանցից յուրաքանչյուրի կյանքն ու ուսմունքը։