Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել Ժաննա Բարսեղյանը

Վերադարձ լուրերի բաժին

12:39 , 29 Հունիս 2020

Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ, շարունակելով իր տատիկի մոր ուղին, ով եղել է Հայաստանի առաջին հանրապետության առաջին կին խորհրդարանականներից մեկը: Հ.Գ. Ինչպես գիտեք ԵԽԽՎ պատվիրակների համար Ստրասբուրգը երկրորդ աշխատանքային քաղաք է համարվում: Շնորհավորում եմ տիկին Բարսեղյանին Եվրոպայի քաղաքական մայրաքաղաքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ»,- գրել է նա:

Բարսեղյանը ծնվել է Փարիզի շրջանում, սակայն 2002-ին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ բնակվում է մինչև օրս: Այնտեղ նա սովորել է ֆրանս-գերմանական օրենքն ու դարձել իրավաբան, բնապահպան: Որպես էկոակտիվիստ՝ Բարսեղյանը մասնակցել է շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված բազմաթիվ նախագծերի: Նա ընտրություններում գլխավորում է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: