Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ստվերի դեմ պայքարի արդյունքը. «ՍԱՍ ԳՐՈՒՊ»-ի գրանցված աշխատողների թիվը հունիսին կտրուկ աճել է

Վերադարձ լուրերի բաժին

10:52 , 16 Օգոստոս 2018

ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ ԳՐՈՒՊ»-ը այս տարվա հունիսի համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցել է 1 մլն 843 հազար դրամ։ Սա նշանակում է, որ ընկերությունը հունիսին ունեցել է 1843 գրանցված աշխատող։

Ուշագրավն այն է, որ նախորդող ամիսներին «ՍԱՍ»-ն ունեցել է միջինում 1400 աշխատող (հունվարին՝ 1375, փետրվարին՝ 1404, մարտին՝ 1409, ապրիլին՝ 1417, մայիսի տվյալները չկան):

Աշխատողների թվի ավելացումը միանգամից 400 հոգով կամ 1/3-ով միայն մեկ բացատրություն ունի՝ ընկերությունը գրանցել է նախկինում չգրանցված աշխատողներին, այսինքն՝ դուրս է եկել ստվերից։

Հիշեցնենք, որ մայիս ամսվա արդյունքներով էլ միանգամից կտրուկ աճել էր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերության (Yerevan City սուպերմարկետներ) գրանցված աշխատողների թիվը։ Հունիսի տվյալները «Ալեքս հոլդինգի» համար դեռ հասանելի չեն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Չնայած քաղաքական վայրիվերումներին՝ կառավարությանը հաջողվել է գերակատարել 2018 թվականի բյուջեի պլանը»,- Նիկոլ Փաշինյան

«Երևի թե, հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել շատ դեպքեր, երբ երկրում տեղի են ունենում այսպիսի մասշտաբային քաղաքական փոփոխություններ և այդ մասշտաբային քաղաքական փոփոխությունները չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով կամ կիսափլուզումներով, և ամեն ինչ տեղի է ունենում մակրոտնտեսական կայունության պայմաններում»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Ոչ, ես Հայաստան չեմ թռչի՝ Լոնդոնն ավելի էժան է

Նույն Վրաստանի զբոսաշրջիկների 20%-ն այցելել է բյուջետային ավիաընկերությունների միջոցով: Պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, որ դա ապահովել է 600 միլիոն դոլարի հավելյալ եկամուտ: Պատկերացնու՞մ եք՝ որքան է Հայաստանը տարեկան կորցնում ավիատոմսերի թանկ լինելու պատճառով: