Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ստվերային տնտեսությունը Հայաստանում և հարևան երկրներում` ըստ ԱՄՀ-ի (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

08:41 , 07 Փետրվար 2018

Ստվերային տնտեսությունը գնահատելը հեշտ գործ չէ, իսկ ճշգրիտ գնահատելը՝ անհնարին։ Սական փորձագետներն ու մասնագիտացված կազմակերպությունները երբեմն կատարում են նման գնահատում՝ համեմատության մեջ դնելով տարբեր երկրները։

Ամենաթարմ հետազոտություններից մեկը այս տարվա հունվարին հրապարակել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ -IMF):

«Ստվերային տնտեսությունները աշխարհում. ինչ ենք մենք սովորել վերջին 20 տարիների ընթացքում» (Shadow Economies Around the World: What Did We Learn Over the Last 20 Years?)։ Հեղինակներն են Լեանդրո Մեդինան և Ֆրիդրիխ Շնեյդերը (Leandro Medina and Friedrich Schneider):

Մասնագիտական նրբություններով ընթերցողին չենք ծանրաբեռնի. պարզապես նշենք, որ գնահատումը կատարվել է, այսպես կոչված, MIMIC մեթոդոլոգիայով (Multiple Indicators Multiple Causes՝ բազմակի ցուցանիշներ բազմակի պատճառներ)։

Հետազոտության մեջ գնահատված են 158 երկրների ստվերային տնտեսությունները՝ 1991-2015թթ. ժամանակահատվածի ընթացքում։

Միանգամից նշենք, որ ԱՄՀ հետազոտության հեղինակները Հայաստանի ստվերային տնտեսությունը 2015 թվականին գնահատել են 35.96%-ի չափով։ Մենք այդ հետազոտությունից առանձնացրել ենք նախկին ԽՍՀՄ և Հայաստանի հարևան երկրները (հետազոտության մեջ ներառված չեն Ուզբեկստանը և Թուրքմենստանը)։

Ինչպես տեսնում եք, Հայաստանը՝ ստվերային տնտեսության չափերով, այս երկրների շարքում զբաղեցնում է միջին դիրքեր։ Ստվերային տնտեսության չափերը փոքր են Մերձբալթյան երկրներում և Իրանում, իսկ ամենամեծ ստվերը Ուկրաինայում է, Ադրբեջանում և Վրաստանում՝ 53%։

Shadow1 Ընդ որում, Վրաստանում ստվերային տնտեսության չափերը է՛լ ավել մեծ են եղել՝ 67-68% և սկսել են կայուն կերպով նվազել 2010 թվականից հետո։

ԱՄՀ հեղինակների զեկույցի համաձայն՝ 1991-2015 թվականների ընթացքում Հայաստանում ստվերի առավելագույն մակարդակը եղել է 1992 թվականին՝ ՀՆԱ-ի 49.5%-ը։ Իսկ ամենացածր մակարդակը գրանցվել է 2013 թվականին՝ 34.56%:

Ստվերի մակարդակը Հայաստանում կտրուկ աճ է գրանցել ճգնաժամային տարում՝ 2009 թվականին՝ 35.39%-ից հասնելով 41.04%-ի։ Այնուհետև որոշ ժամանակ ստվերայնությունը նվազել է, սակայն 2015 և 2016 թվականներին  գրանցվել է ստվերայնության որոշակի աճ։

Shadow2

Ավելացնենք, որ ըստ հետազոտության արդյունքների՝ ստվերի ամենացածր մակարդակը 2015 թվականին եղել է Շվեյցարիայում (ՀՆԱ-ի 6.94%) և ԱՄՆ-ում (ՀՆԱ-ի 7%)։ Իսկ ամենաստվերայինը Զիմբաբվեի տնտեսությունն է՝ ՀՆԱ-ի 67%-ի։

Սինգապուրում և Իսրայելում, որոնց հետ սիրում ենք համեմատվել, ստվերը գնահատվում է, համապատասխանաբար, այդ երկրների ՀՆԱ-ների 9.2%-ի և 19.18%-ի չափով։ Գերմանիայում ստվերը կազմում է ՀՆԱ-ի 7.75%-ը, Ֆրանսիայում՝ 11.65%-ը։ Չինաստանում ստվերային տնտեսությունը ՀՆԱ-ի 21.11%-ն է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Կառավարության նիստը մեկնարկել է (ուղիղ)

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։

Ինչպես են վարկավորել բանկերը՝ հեղափոխական և հետհեղափոխական շրջանում

Շատերին հետաքրքրում էր՝ իսկ ի՞նչ է տեղի ունեցել վարկերի հետ, և արդյո՞ք քաղաքական իրադարձությունները նույն կերպ են ազդել նաև վարկերի վրա։