Invalid username or password
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ ստորաբաժանման կողմից այս տարվա 11 ամիսների ընթացքում բացահայտվել է ստվերային շրջանառություն, արդյունքում պետբյուջե է վերադարձվել հաշվարկված 214 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Այդ մասին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Օպերատիվ ստորաբաժանման կողմից լայնածավալ ու արդյունավետ միջոցառումներ են ձեռնարկվել և իրականացվել՝ ուղղված ստվերային շրջանառության բացահայտմանը: Մասնավորապես, իրացման իրական ծավալների և ապրանքների գների ճշտման ուղղությամբ իրականացված 86 միջոցառումների ընթացքում արձանագրվել են շոշափելի ճշգրտված արդյունքներ։ Դրանց արդյունքում հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվել են ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ: Միայն իրականացված 86 միջոցառման արդյունքում իրացման շրջանառության համախառն եկամտի ծավալն ավելացել է 1 մլրդ 571 մլն դրամով, իսկ հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը, որոնք արդեն իսկ վճարված են պետբյուջե, կազմել է 214 մլն դրամ»,-ասաց Հովհաննիսյանը: Նա նշեց, որ վեր հանված ստվերային շրջանառությունում մանր բիզնեսը գրեթե բացակայում է:
Հարցին, թե արդյոք 11 ամսում ՊԵԿ-ը կարողացել է ստվերից դուրս բերել ընդամենը 214 մլն դրամ, Հովհաննիսյանը պատասխանեց՝ խոսքը միայն իրավական բլոկի մասին է, որի գերակշիռ մասը բաժին է ընկնում օպերատիվ ստորաբաժանմանը: «Այլ ստորաբաժանումների կողմից իրականացվող հսկողական աշխատանքների արդյունքում շատ ավելի մեծ գումարի չափով ստվեր է վեր հանվել, որի արդյունքում հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունները վճարվել կամ վճարվելու են պետբյուջե: 214 մլն դրամը վերաբերում է միայն իրավական ստորաբաժանումներին»,-ընդգծեց նա:
Հովհաննիսյանը հիշեց, որ նախկինում խոսվել է Հայաստանում ստվերի ավելի մեծ ծավալների մասին՝ մոտավոր թվերով 40 տոկոսի, իսկ հիմա մոտավոր թվերով այն 20-22 տոկոս է: Նա վստահեցրեց, որ ՊԵԿ ռազմավարական ծրագրում նախատեսված են ստվերի կրճատմանն ուղղված միջոցառումների լայն ծրագիր և աշխատանքներ:
Արմենպրես
Դիտումներ 523
2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:
«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: