Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ստուգեք՝ որքան եկամտահարկ եք վճարելու և որքանով է ավելանելու կամ պակասելու ձեր հարկային բեռը (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

09:02 , 29 Հունվար 2018

Ինչպես գիտեք, 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հարկային օրենսգրքի դրույթները, որոնք վերաբերում են եկամտային հարկի դրույքաչափերին։

Նոր դրույքաչափերը հետևյալն են՝

– մինչև 150 000 դրամ աշխատավարձը ներառյալ՝  23 %

– 150 000-ից մինչև 2 000 000 դրամը ներառյալ՝ 34 500 դրամ՝ գումարած 150 000 դրամը գերազանցող գումարի 28 %-ը

– 2 000 000-ից ավելի դրամ՝  552 500 դրամ՝ գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36 %-ը

Արդեն բազմիցս նշվել է, որ նոր դրույքաչափերը նվազեցնում են եկամտային հարկի բեռը մինչև 279 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար։

Մենք կազմել ենք դինամիկ գծապատկեր, որտեղ 80-ից 400 հազար դրամ միջակայքում կարող եք տեսնել՝ որքանով է ավելանում կամ պակասում եկամտային հարկը։

Առաջին գծապատկերը ներկայացնում էր զուտ եկամտային հարկի փոփոխությունը։

Երկրորդ գծապատկերն ավելի մանրամասն տեղեկատվություն է պարունակում։ Այստեղ ներկայացված են 80 հազար դրամից մինչև 2 մլն դրամ աշխատավարձերի դեպքում վճարվող եկամտային հարկերը՝ ըստ հին և նոր (հունվարի 1-ից ուժի մեջ մտած) դրույքաչափերի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Կառավարության նիստը-ՈՒՂԻՂ

Այն ուղիղ միացմամբ կարող եք դիտել մեր կայքում:

«Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են»,- Լիդիան

«Կաշխատենք նաև ELARD-ի հետ, որը ինչպես ներկայացվում է կառավարության կողմից, իրականացնելու է վերջին աուդիտը»,- Լիդան: