Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ստեփանավանում բացվել է նորարարական «խելացի» անասնաշենք

Վերադարձ լուրերի բաժին

14:50 , 17 Հունիս 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մասնակցել է նորարարական փորձացուցադրական «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Փոխնախարար Արտակ Քամալյանը կարևորել է նման անասնաշենքերի կառուցումը և հույս հայտնել, որ այս անասնաշենքն իր նորարարական լուծումներով օրինակ կծառայի մյուս ֆերմերների համար: Ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանն իր հերթին նշել է, որ անասնաշենքի ներքին հագեցվածության պայմաններն ու կենդանիների համար հատկացված տարածքները համապատասխանում են միջազգային ստանդարտների պահանջներին: Նա նաև հավելել է, որ կենդանիների համար ստեղծված պայմանները բարենպաստ են կաթնատվության և մսատվության բարձրացման, իսկ ներդրված տեխնոլոգիաները` ֆինանսական միջոցների տնտեսման համար:

Smart_KHelatsi_anasnashenq-gom-3
Անասնաշենքը կառուցվել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և CARD հիմնադրամի կողմից իրականացվող «Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում, փուլ 2-րդ» ծրագրի շրջանակներում: Այն կառուցված է ջերմոցային կոնստրուկցիաների հիմքի վրա, ինչը հանդիսանում է ինովացիոն մեթոդ Հայաստանում: Նորարարություն է նաև այստեղ ներդրված հովացման, օդափոխության, լուսավորության և կենդանիների տեսահսկման հեռակառավարման համակարգը, ինչը թույլ է տալիս ապահովել կառույցի վերահսկում մեծ հեռավորության վրա:

Smart_KHelatsi_anasnashenq-2
Նախագիծը մշակված է կենդանիների ազատ պահվածքի համար, ներկա պահին այստեղ կան արհեստական սերմնավորմամբ տեղական ցեղատեսակներից ստացված 12 գլուխ խառնացեղ էգ մատղաշներ: Թեև հստակ հաշվարկներ դեռևս չեն իրականացվել, թե որքանով արդյունավետ կլինի այս նորարարական անասնաշենքի գործարկումը, սեփականատեր Արմեն Ջաղինյանը վստահ է, որ այն կգործի առավել արդյունավետ, քան ավանդական անասնաշենքերը:

«Մեր քաղաքականության նպատակը ինովացիոն գյուղատնտեսության զարգացումն է: Միայն այն կարող է դարձնել Հայաստանի արտադրանքը մրցունակ և հասցնել ոլորտը հաջողությունների», – նշել է փոխնախարարը: Միաժամանակ Արտակ Քամալյանը հիշեցրել է, որ ներկայումս ընթացքի մեջ է «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում պլանավորված 30 հայտի դիմաց արդեն իսկ ստացվել է 100-ից ավել մասնակցության հայտ հանրապետության տարբեր մարզերից:

«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակում պետությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը 50, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար՝ 70 տոկոսով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

Դրամով ավանդների ծավալներն աճել են

Սպառողական վարկերի ծավալն աճել է 37%, իսկ հիփոթեքայինը՝ 34%-ով։

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը: