Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ստեղծվում է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

21:36 , 15 Մարտ 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտի 15-ին, Մոսկվայում, համաձայնագիր են ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։

Կողմերը մտադիր են մշակել ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանը և Հայաստանի` Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրմանը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած այցի շրջանակներում:

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրևն իր խոսքում նշել է. «Մենք ուրախ ենք ողջունել ԱՊՀ երկրներից մեր առաջին համաներդրող միջազգային գործընկերոջը։ Հայաստանը Ռուսաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում։ Ստեղծվելիք հիմնադրամը կնպաստի մեր երկրների տնտեսության հետագա զարգացմանը տարբեր նախագծերի իրականացման շնորհիվ այնպիսի գերակա ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, արդյունաբերական արտադրությունը, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքները»:

«Ուրախ ենք համագործակցել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ, որի միջազգային փորձը ներդրումային փոխգործակցության ոլորտում հայ-ռուսական համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացման տեսանկյունից շատ կարևոր է։ Վստահ ենք, որ մեր համատեղ ներդրումները կխթանեն Հայաստանի և Ռուսաստանի տնտեսության հետագա ինտեգրումը, առևտրաշրջանառության աճը և երկու երկրներ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը»,- նշել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով մինչև 19 000 դոլար կաշառք ստանալու դեպքեր. 3 անձ ձերբակալվել է

ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա.-ն օժանդակել է քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով. Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների համար ամրագրվել են շուրջ 40 հյուրանոցներում առկա 1300-ից ավել սենյակներ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ

Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակներում

Բնապահպանության նախարարությունը միացել է «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» գործընկերությանը /NDC partnership/։