Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ստեղծվում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ

Վերադարձ լուրերի բաժին

16:14 , 23 Հունիս 2016

ՀՀ կառավարության կողմից խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով՝ ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ:

Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի խաղողագործության և գինեգործության ոլորտներում արձանագրված հաջողություններն ամրապնդելու և զարգացման հետագա ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ:

Ըստ հիմնավորման՝ կառավարության կողմից որդեգրվել և իրականացվում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, իսկ գինեգործական արտադրանքը Հայաստանից արտահանվող սննդամթերքի հիմնական տեսակներից է և ունի ծավալային աճի մեծ ներուժ: Այդ պատճառով, այդ թվում նաև վերը նշված քաղաքականության շրջանակում, անհրաժեշտ է շարունակել ոլորտների զարգացումն ապահովող միջոցառումների իրականացումը: Հիմնադրմանը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով և հետամուտ կլինի բարձրորակ և միջազգայնորեն մրցունակ արտադրանքի արտադրության, ներքին և արտաքին շուկաներում հայկական գինու վարկանիշի բարձրացման աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Ակնկալվում է, որ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը կհանդիսանա կառավարության մոտեցումներն ու ոլորտում իրականացվող պետական քաղաքականության սկզբունքները կյանքի կոչող կառույց ու կհամախմբի այն բոլոր օղակների ջանքերը, որոնք ուղղված կլինեն իրականացնելու գինեգործության ռազմավարությունով ամրագրված զարգացման ծրագրերը:

Վարչապետ Աբրահամյանը կարևորելով որոշման ընդունումն՝ ընդգծել է, որ հիմնադրամի գործունեությունից լուրջ արդյունքներ է ակնկալում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: