Invalid username or password
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում 2020 թ. կապիտալ ծախսային ծրագրերը։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարության կապիտալ ծախսերի համար 2020թ. պետական բյուջեով հատկացվել է 4.4 մլրդ դրամ: Այս միջոցներն ուղղվելու են կրթական օբյեկտների նորոգմանը, մշակութային ոլորտի հուշարձանների վերականգնողական աշխատանքների իրականացմանը, հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացմանը, թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգմանը և այլ ուղղություններով: Բացի այդ, պատրաստ են շուրջ 4.7 մլրդ դրամի շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Այս համատեքստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը զեկուցել է շուրջ 74 կրթական միավորի նախագծերի մշակման ընթացքի մասին՝ նշելով, որ դրանք ամբողջությամբ կավարտվեն մինչև 2020 թ. հուլիսի վերջ:
Վարչապետը նշել է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում կապիտալ ծախսերը պետք է իրականացվեն առանձնահատուկ որակով, տեմպով ու ծավալով, ինչին կնպաստի նաև կապիտալ ծախսերի նախագծային աշխատանքների և արդեն պատրաստի նախագծերի մրցույթների զուգահեռ իրականացումը: Փաշինյանը հանձնարարել է նաև գույքագրել բոլոր գերատեսչություններում առկա նախագծերը, հստակեցնել մրցութային ընթացակարգերը և արագ կյանքի կոչել:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը ներկայացրել է մշակութային հուշարձանների վերականգնման, պահպանության և զարգացման ուղղությամբ առաջարկներ:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է պատմամշակութային ժառանգության պահպանության, վերականգնման և զբոսաշրջային գրավչության բարձրացման ուղղությամբ շարունակական աշխատանքը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հարցը պետք է դիտարկել համալիր լուծումների համատեքստում և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկել առաջարկները, մշակել կոնկրետ հայեցակարգեր ու նախագծեր:
Դիտումներ 371
Գործընթացն իրականություն է դարձել ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած միջոցառումների արդյունքում:
Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։
Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար: