Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ստեղից փախնել ա պետք». Ադրբեջանի բնակիչների խուճապահար արձագանքները (տեսանյութ). Ռազմինֆո

Վերադարձ լուրերի բաժին

15:07 , 02 Ապրիլ 2016

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը խուճապային տեղեկություններ են տարածում առաջնագծից` շատ անգամ նույնիսկ նշելով հարյուրավոր սպանվածների ու վիրավորների մասին: Այդ գրառումներից և տեսանյութերից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմի հարձակողական գործողություններն Արցախի հյուսիս-արևելքում և արևելքում տապալվել են։ Հայտնում են նաև, որ Ադրբեջանը էվակուացրել է այդ շրջանի բնակիչներին: Այս մասին գրում է Ռազմինֆոն։

Ադրբեջանցի օգտատերերից մեկը նշել է, որ հայկական ուժերը Աղդամի ուղղությամբ մի քանի գյուղ են վերցրել: Ադրբեջանի զինծառայողների և բնակիչների շրջանում բազմաթիվ զոհեր ու վրավորներ կան:

Մեկ այլ օգտատեր հայտնել է, որ Եվլախի հիվանդանոցն ամբողջությամբ դատարկել են, բժիշկներին ուղարկել են Թարթառ, ադրբեջանական կողմը բազմաթիվ կորուստներ ունի:

Օգտատերերից մի քանիսը բողոքում են, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները, լրատվամիջոցները տեղեկություններ չեն տարածում ռազմաճակատից` հայտնելով, որ իրենք ապրում են սահմանային բնակավայրերում, ու հայկական կողմի ակտիվ գործողությունների հետևանքով «անգամ տներն են դղրդում»:

Մեկ այլ ադրբեջանցի օգտատեր նշում է, որ ինքը Հորադիզում բարեկամ ունի, ով հայտնել է, որ այդ ուղղությամբ Ադրբեջանի զինուժը այսօր տվել է առնվազն 10 սպանված և 14 վիրավոր:

Նշենք, որ բազմաթիվ զոհերի մասին տվյալները կարող են իրականությանը չհամապատասխանել, սակայն Ադրբեջանի սովորական բնակիչների, սահմանագծում ապրողների արձագանքները թույլ են տալիս հասկանալ, որ հայկական զինուժը հաջողությամբ հետ է մղում Ադրբեջանի ԶՈւ հարձակումները:

ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը, հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:
Ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնվում էր ԼՂՀ ՊԲ–ի կողմից հակառակորդի մեկ ուղղաթիռի խոցման մասին։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: