Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սվերդլովսկի 50 գործարար և կազմակերպություն հետաքրքրված է Հայաստանով

Վերադարձ լուրերի բաժին

17:51 , 16 Հունիս 2020

Ռուսաստանի ՏԱՍՍ լրատվական գործակալության ՏԱՍՍ–Ուրալ մամուլի կենտրոնից ուղիղ հեռարձակմամբ հունիսի 16–ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի և Սվերդլովսկի մարզի Միջազգային և արտաքին տնտեսական կապերի նախարար Վասիլի Կոզլովի գլխավորությամբ, կայացել է տեսաժողով` նվիրված Սվերդլովսկի մարզի և Հայաստանի առևտրատնտեսական համագործակցության հեռանկարներին։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց էկոնոմիկայի նախարարությունը:
Տեսաժողովին մասնակցել են երկու կողմերի պետական կառույցների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրումների ներգրավման, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտների պատասխանատու պաշտոնյաներ։

Վասիլի Կոզլովը տեղեկացրել է, որ այս նախաձեռնությունը բիզնեսի պահանջն է և մարզի ավելի քան 50 կազմակերպություն և ընկերություն արդեն առաջարկություններ են ներկայացրել Հայաստանի գործընկերների հետ համագործակցության իրենց հետաքրքրող ոլորտների վերաբերյալ։ Նա առանձնացրել է գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ներդրումների, առողջապահության, կրթության ոլորտները և այլն։ Այդ առնչությամբ նախատեսվում են քննարկումներ նաև Հայաստանի այլ գերատեսչությունների և կազմակերպությունների, ինչպես նաև գործարարների հետ` հստակեցնելու փոխշահավետ գործակցության շրջանակները։

Վարոս Սիմոնյանը նշելով է, որ Հայաստանի կառավարությունը միշտ կարևորել է կողմից Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերը, և Սվերդլովսկի մարզը այդ գործընթացում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել, ինչի վկայությունն է Սվերդլովսկի մարզի և Հայաստանի միջև կնքված և արդեն ավարտվող 10 տարվա համագործակցության համաձայնագիրը։ Նա նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սվերդլովսկի մարզի միջև համագործակցության համաձայնագրի նախապատրաստումն ավարտական փուլում է և հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով, համակարգված աշխատանքի շնորհիվ կհաջողվի հաղթահարել COVID-19-ով պայմանավորված դժվարությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։

Տեսաժողովի ընթացքում քննարկում է ծավալվել Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ։ Ներկայացվել են համագործակցության առաջարկներ զբոսաշրջության, օրգանիկ գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, դեղագործության ոլորտում, պտուղ–բանջարեղենի մատակարարման կազմակերպման ուղղությամբ, ինչպես նաև քննարվել են կողմերի ներդրումային հնարավորությունները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: