Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սպասվում է էներգետիկ համակարգի  ներդրումային ծրագրերի ակտիվացում

Վերադարձ լուրերի բաժին

15:01 , 26 Ապրիլ 2017

Հայաստանի էներգետիկ համակարգի արդիականացման և վերակառուցման նպատակով օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին  այս տարի նախատեսվում են ավելի քան 58 մլն դոլարի ներդրումային ծրագրեր։ Այս մասին B4B.am-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և  հասարակայնության  հետ կապերի բաժնից։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի փոխանցմամբ, առաջին եռամսյակում կատարվել են շուրջ 3,2 մլն դոլարի ներդրումներ։ Ավելի քան 2 մլն դոլար են կազմել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների շրջանակներում իրականացված աշխատանքները։

-Տարեսկզբին էնեգետիկ համակարգում վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին կատարված ներդրումների ոչ մեծ ծավալները պայմանավորված են հիմնականում սեզոնային գործոններով։ Մյուս կողմից՝ նախատեսված ներդրումային ծրագրերի մի մասը առայժմ գտնվում է շինարարության մեկնարկի փուլում,-ասել է Վարդան Մարտիրոսյանը։

Առաջիկայում արդիականացման լայնածավալ միջոցառումներ են նախատեսվում էներգետիկ համակարգի ենթակայանների վերակառուցման ուղղությամբ։ Միջազգային մրցույթի արդյունքում կնքվել են «Երևանի ՋԷԿ»-ի, «Ագարակ-2», «Շինուհայր», «Աշնակ», «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1» ենթակայանների կապալառու կազմակերպությունների և աշխատանքների վերահսկողության խորհրդատուների պայմանագրերը։ Այս պահին ընթանում են ենթակայանների նախագծման աշխատանքները, որոնց կառուցման շինարարության մեկնարկը հիմնականում կտրվի տարվա երկրորդ կեսին։ 2017թ. սպասվում են շուրջ 17 մլն դոլարի ներդրումներ։

Ընթացքի մեջ է Հրազդան-Շինուհայր շուրջ 230 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը։ Նորադուզ, Լիճք և Որոտան-1 օդային գծերի կառուցումն ավարտվել է և դրվել  լարման տակ: Շարունակվում են Վարդենիս և Վայք հատվածների կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2017թ.: Նախագծման փուլում է տնտեսված գումարների հաշվին շուրջ 50 կիլոմետր երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերի կառուցումը։ Ծրագրի շրջանակներում ընթացիկ տարի սպասվում են ավելի քան 6,7 մլն դոլարի ներդրումներ։

-Այս պահին շարունակվում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանների կառուցման կապալառու կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարված միջազգային մրցույթին ներկայացրած հայտերի գնահատման գործընթացը։ Ըստ ժամանակացույցի, հայտերի գնահատման ամփոփումը և ընտրված գլխավոր կապալառուների հետ պայմանագրերի կնքումը նախատեսվում է 2017թ. սեպտեմբերի վերջին,- նշել է Վարդան Մարտիրոսյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Հայաստանն ու Չինաստանը գրանցել են առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսի աճ. ՀՀ առևտրային կցորդի հարցազրույցը

Հրանտ Աբաջյանը մեր երկրի տնտեսական ներուժը ներկայացնող «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով շնորհանդեսով է հանդես եկել։