Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կարվեն՝ ի շահ ՓՄՁ-ների

Վերադարձ լուրերի բաժին

17:28 , 08 Նոյեմբեր 2018

ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Սպառողական կրեդիտավորման մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում  փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ  օրինագծերի փոփոխությունների նպատակն է՝ մեղմել գյուղացիական տնտեսությունների և ՓՄՁ սուբյեկտների վարկային հնարավոր ռիսկերը:

Ըստ նրա՝ գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների վարկային պորտֆելն այսօր կազմում է շուրջ 217 մլրդ դրամ: Օրինագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն կկարգավորվեն ՀՀ գյուղատնտեսության և ՓՄՁ ոլորտներում վարկային հարաբերությունները, կհստակեցվեն վարկառուների իրավունքները և վարկատուների պարտավորությունները, կսահմանվեն վարկային պայմանագրերում ներառվող նվազագույն պայմանները, հատկապես` վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը վարկային պայմանագրերում արտացոլելու պահանջը, որի շնորհիվ ֆինանսական բարձր գրագիտություն չունեցող վարկառուն հնարավորություն կստանա օգտվել առավել ցածր տարեկան փաստացի տոկոսադրույքով վարկերից, իրապես պատկերացնել սպասվելիք իրական ամբողջական ծախսերի չափը, հետևաբար և` իր համար շահավետ որոշում կայացնել տվյալ տոկոսադրույքով վարկ վերցնելու կամ հրաժարվելու վերաբերյալ:

Նախագիծը նաև անդրադառնում է սպառողների հետ հաղորդակցման կանոններին: Առաջարկվում է, որ կրեդիտավորողի կողմից սպառողներին տրամադրվող տեղեկատվությունը կրեդիտավորողի տարածքում նրանց հանձնելը լինի միայն այլընտրանքային տարբերակ: Եթե նույնիսկ տեղեկատվություն ստացողն ընտրի կրեդիտավորողի տարածքում ստանալու տարբերակը, ապա կրեդիտավորողները պարտավոր են լինելու պարտադիր ներկայացման տեղեկատվությունը  փոստով, էլեկտրոնային կապի միջոցով կամ էլեկտրոնային այլ միջոցով ուղարկել կրեդիտ ստացողին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն հաստատեց 2019 թվականի բյուջեի նախագիծը

Նախագծին կողմ քվեարկեցին 61, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 2 պատգամավորներ։ Որոշումն ընդունվեց։

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվելու 2019թ. պետբյուջեի նախագիծը (ՈՒՂԻՂ)

Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի ընթացքում քվեարկության է դրվելու 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Բերդ» շենքը ձեռք բերելու առաջարկ է ստացել շահագրգիռ ներդրողից` «Ի էմ Սի» ընկերությունից