Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սպառման անհավասարությունը 2008-2017թթ. աճել է

Վերադարձ լուրերի բաժին

10:24 , 06 Դեկտեմբեր 2018

2017 թվականին՝ 2008թ.-ի համեմատ, սպառման անհավասարությունը, որը չափվում է Ջինիի գործակցով, ավելացել է` կազմելով համապատասխանաբար՝ 0.289 և 0.242: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2018» զեկույցից։

Սպառման անհավասարությունը 2017 թվականին ավելացել է նաև 2016 թվականի համեմատ՝ 0.286-ից հասնելով 0.289-ի։

Ըստ ամբողջական եկամուտների անհավասարությունը աճել է` կազմելով 2017թ.-ին 0.359` 2008թ.-ի 0.339-ի համեմատ:

Անհավասարության գնահատման այլ եղանակները` Թեյլի էնտրոպիայի համաթիվը և Թեյլի միջին լոգարիթմական շեղումը, արձանագրել են, որ Հայաստանում 2017թ.-ին 2008թ.-ի համեմատ բնակչության բևեռացումն ըստ եկամուտների և ըստ սպառման ցուցանիշի, ավելացել է: Մասնավորապես, Թեյլի միջին լոգարիթմական շեղումը 2008 թվականին կազմել է 0.096, 2016 թվականին՝ 0.140, 2017 թվականին՝ 0.204։

Ավելացնենք, որ իրականում Ջինիի գործակիցը գերազանցում է հաշվարկված և զեկույցում բերված ցուցանիշները` մեծահարուստների հարցազրույցից զանգվածաբար հրաժարման և տնային տնտեսությունների կողմից ստվերային եկամուտները, հետևաբար և ամբողջական ծախսերը թաքցնելու պատճառով: Այս մասին պաշտոնապես նշվում է վիճակագրական կոմիտեի զեկույցում։ Սա նշանակում է, որ ՀՀ բնակչության սպառման և եկամուտների անհավասարությունը շատ ավելի խորն է, քան պաշտոնական ցուցանիշը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

InecoPay. Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում

InecoPay վճարային լուծումը բրիտանական «Global Business Outlook» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա Լավագույն Նորարարական վճարային լուծում»

Տարոն Աճեմօղլուի գիրքը հայերենով մեկ շաբաթից վաճառքում կլինի

Երեկ լույս է տեսել Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողվում պետությունները»-ի (Why Nations Fail) ազդօրինակը։ Գիրքը հայերեն լեզվով է ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել