Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սպանդանոցները ևս կկարողանան օգտվել 1.5 տարով անտոկոս վարկերից

Վերադարձ լուրերի բաժին

16:22 , 21 Մայիս 2020

B4b.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի կարևոր որոշում, որոնդ ընդունել է կառավարությունը՝ մայիսի 21-ի նիստում: Դրանք առանձնացրել է EconoMood-ը:

Գյուղատնտեսություն
Այսուհետ սպանդանոցները ևս կկարողանան օգտվել 1.5 տարով անտոկոս վարկերի միջոցով շրջանառու միջոցներ ստանալու հնարավորությունից:
Տրամադրվող վարկի սահմանաչափը կախված կլինի սպանդանոցի հզորությունից՝ յուրաքանչյուր 1 միավոր խոշոր եղջերավոր կենդանու սպանդը կազմակերպելու (յուրաքանչյուր 15 քմ տարածքի) համար կտրամադրվի 2 մլն դրամ:
Տրամադրված գումարի միջոցով սպանդանոցները կարող են գնել խոշոր եղջերավոր կենդանիներ և այդպիսով շրջանառությամ մեջ դնել վարկային միջոցները: Շարժական սպանդանոցների համար կսահմանվի 5 մլն դրամ վարկային միջոցների սահմանաչափ:

Մշակույթ
ՀՀ կառավարության նիստում ընդունվել է որոշում 2020-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 124 մլրդ 863.6 հազար դրամ մշակութային արժեք ներկայացնող շինությունների վերանորոգման համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: