Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սպանդանոցային մորթը պարտադիր է լինելու հուլիսի 1-ից

Վերադարձ լուրերի բաժին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ հունվարի 23-ին նշել է, որ մինչև փետրվարի 6-ի նիստը կառավարությունը կրկին նայելու, ուսումնասիրելու է սուբսիդավորվող վարկերի ծրագրերը՝ կապված գյուղատնտեսության հետ, այսինքն՝ այն ծրագրերը, որոնք այսօր էլ կարող են ֆինանսավորել արտոնյալ կարգով սպանդանոցներին և գումարած դրան լիզինգային ծրագրերը: Վարչապետի խոսքով անհրաժեշտության դեպքում կառավրությունը կստեղծի հնարավորություն նաև շարժական սպանդանոցների համար, որպեսզի լիզինգով դա հնարավոր լինի ձեռք բերել քաղաքացիների:

Nikol_Pashinyan_47I3643

«Կազմվում է Հայաստանի Հանրապետությունում բախշվածության և խտության նախընտրելի քարտեզ, և մենք հասցեական ֆինանսավորում ենք, այնպես ենք անում, որ այդ պոտենցիալ սպանդանոցներն ունենան անհրաժեշտ և խելամիտ բաշխվածություն, որպեսզի Հայաստանի Հանրապետության մարզերում լինի սպանդանոցների համաչափ հասանելիություն: Այս ընթացքում ընդունում ենք նաև առաջարկներ, թե ինչպես, ինչ նրբություններով կարող ենք հարստացնել այս փաթեթը, որպեսզի առավել արդյունավետ գործի»,- ասել է Փաշինյանը:

Gov_TM_3189

Ըստ նրա՝ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններով գործում են միայն Երևան քաղաքի սուպերմարկետները և Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտները: Մյուս տեղերում, ըստ վարչապետի, իրավիճակը մնում էայնպիսին, ինչպիսին կա դե ֆակտո այս կարգավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունն անցնելու է այս նոր համակարգին, և որևէ ցույց, բողոքի դրսևորում և այլն չի լինելու՝ անկախ ամեն ինչից: Ըստ գործադիրի ղեկավարի՝ կա նաև իրազեկվածության խնդիր, ինչը պետք է կարգավորել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսագետները` 2019-ի տնտեսական աճի կառուցվածքի մասին

Նրանք արձանագրել են դրական, մտահոգիչ փաստերը:

«Ռոսատոմն» ընդառաջում է Հայաստանին

Երևանը կորպորացիային առաջարկել էր երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը:

Վերևից պատվեր չկա

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ Վիճակագրության կոմիտեն շահագրգռվածություն չունի թվեր նկարելու: «Եթե վերևից պատվեր չկա. իսկ հիմա չկա»,- ասել է պատգամավորը: