Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Սպայկայի» տնօրենի կալանավորման միջնորդության քննությունն ավարտվեց. դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 8-ին

Վերադարձ լուրերի բաժին

21:46 , 05 Ապրիլ 2019

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ՊԵԿ քննչական վարչության միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Նիստը վարում էր դատավոր Կարեն Ֆարխոյանը:

Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել էր դատարան ՊԵԿ քննչական վարչության քննիչը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Ղազարյանի փաստաբան Կարեն Սարդարյանն ասել է, որ դատարանը որոշումը կհրապարակի երկուշաբթի՝ ապրիլի 8-ին, ժամը 10:00-ին:

Կալանքի միջնորդության քննության ժամանակ դատարանի շենքի դիմաց «Սպայկա» ՍՊԸ-ի բազմաթիվ աշխատակիցներ բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով էին անհապաղ ազատ արձակել Ղազարյանին:

2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):

ՊԵԿ քննչական վարչության քննիչն ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարելը նկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքումառաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: