Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուքիասյանները հաստատում են. Հայէկոնոմբանկը պատրաստվում է ձեռք բերել ԲՏԱ բանկը

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

14:28 , 20 Հոկտեմբեր 2015

«Հայէկոնոմբանկը» ներկայումս ֆինանսական ու իրավաբանական աուդիտ է իրականացնում «ԲՏԱ-Հայաստան» բանկում՝ իրեն միաձուլելու նպատակով։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀԷԲ-ի հիմնական բաժնետեր Սուքիասյանների ընտանիքի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, որ բանկը պատրաստվում է ձեռք բերել «ԲՏԱ-Հայաստան» բանկը։

«Այո, տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բայց խոսքը ոչ թե ամբողջ ղազախական «БТА» բանկի մասին է, այլ դրա հայաստանյան մասնաճյուղի, այսինքն՝ «ԲՏԱ-Հայաստան» բանկի: Այժմ «Հայէկոնոմբանկը» ֆինանսական ու իրավաբանական աուդիտ է իրականացնում «ԲՏԱ-Հայաստան» բանկում՝ իրեն միաձուլելու նպատակով»,- ասաց Ա. Մկտչյանը՝ ավելացնելով, որ այլ տեղեկություններ չի կարող տրամադրել գործարքի մասին, քանի որ այն առևտրային գաղտնիք է պարունակում:

Նշենք, որ Հայէկոնոմբանկի բաժնետոմսերի 57.4%-ը պատկանում է Սուքիասյան եղբայրներին (Խաչատուր Սուքիասյան՝ 19.5%, Սարիբեկ Սուքիասյան՝ 22.6%, Ռոբերտ Սուքիասյան՝15.3%)։ 20%-ի մասնակցությունի ունի նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։