Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուրեն Պապիկյանը վարել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը

Վերադարձ լուրերի բաժին

00:55 , 22 Նոյեմբեր 2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում մասնակցել է «Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովի շրջանակում տրանսպորտային ոլորտում եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին առնչվող համալիր միջոցառումներին: Միջոցառումները ներառել են «Տրանսպորտը՝ եվրասիական ինտեգրման հիմք» խորագրով լիագումար նիստը, ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի 39-րդ նիստը, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը։

ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը վարել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը: Առանցքային թեմաներն են եղել ԵԱՏՄ անդամ պետությունների՝ 2018-2020 թթ․ համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման միջոցառումների ծրագրերին, ԵԱՏՄ տրանսպորտատնտեսական հաշվեկշռին, տրանսպորտի ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի Երևանում հոկտեմբերին կայացած երկրորդ նիստի որոշումների կատարման ընթացքին վերաբերող հարցերը:

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի 39-րդ նիստը։ Խորհրդի նախագահի տեղակալ է ընտրվել Սուրեն Պապիկյանը:

Այցի ընթացքում նախարար Պապիկյանը մասնակից երկրների գործընկեր գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել է տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը, փոխադրումների անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանը, տրանսպորտային ծառայությունների թվայնացմանը և ներդրումների ծավալների մեծացմանը վերաբերող հարցեր։ Նախարարը կարևորել է Հայաստանի տարանցման հնարավորությունների արդյունավետ օգտագործումը ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ձևաչափով։

Յուրաքանչյուր տարի «Տրանսպորտային շաբաթ» ամենամյա միջազգային համաժողովն անցկացվում է Ռուսաստանի կառավարության աջակցությամբ: Մասնակցում են ԱՊՀ երկրներից տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարները, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները, համաշխարհային խոշոր տրանսպորտային ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների, ապահովագրական ընկերությունների և խոշորագույն բանկերի, միջազգային կազմակերպությունների համաշխարհային փորձագիտական հանրության ներկայացուցիչները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայկական գինու միջազգային պահանջարկը շարունակում է աճել

Անցնող տարվա ընթացքում հայ գինեգործները մասնակցել են միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների և գործարար կապեր հաստատել օտարերկրյա գործընկերների հետ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ինչպե՞ս հաշվարկել ավտոմեքենայի մաքսազերծման արժեքը հունվարի 1-ից

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ

Վարոս Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի հետ

Ալեքսեյ Խերսոնցևի հետ նա քննարկել է երկու երկրներում որակի հավատարմագրման, համապատասխանության գնահատման և ստանդարտացման ոլորտներում առկա իրավիճակը, զարգացման միտումներն ու հետագա ծրագրերը։