Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետի և էկոնոմիկայի նախարարի հետ

Վերադարձ լուրերի բաժին

21:53 , 12 Փետրվար 2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի և էկոնոմիկայի կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ։

Ցքիտիշվիլիի հետ հանդիպման ընթացքում պաշտոնյաները քննարկել են բարեկամ երկրների փոխգործակցության տարբեր ուղղություններին առնչվող արդիական հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես՝ կողմերն անդրադարձել են վարչատարածքային բարեփոխումների բնագավառում ձեռնարկված միջոցառումների արդյունավետությանը, համայնքների միավորման և ապակենտրոնացման, ինչպես նաև աղբահանության, աղբավայրերի կառավարման ոլորտներում փորձի փոխանակման հնարավորություններին, ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում՝ Դեբեդ գետի վրա՝ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցման ծրագրի արդյունավետ իրականացմանը։

Նախարար Պապիկյանը գործընկերների ուշադրությունն է հրավիրել Դեբեդ գետի վրա, նախատեսվող Բարեկամության կամրջի նախագծային աշխատանքի ընթացքի վրա և ընդգծել երկկողմ ներգրավվածությունն ակտիվացնելու ու նախագծի հաստատման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ծրագրի հաջողության պարագայում վերջինիս ռազմավարական կարևոր նշանակությունը երկու երկրների և տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցության համար։

1
էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ հանդիպման օրակարգում եղել են հարևան երկու երկրների միջև առկա էներգետիկ համագործակցության շրջանակում ընթացիկ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Արձանագրվել են վերջին ձեռքբերումները Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և Դդմաշենի ենթակայանի կառուցման ծրագրի իրականացման ուղղությամբ:

«Մեր առաջին հանդիպումն ուզում եմ սկսել լավ լուրով։ Բոլորովին վերջերս մեր կառավարության կողմից հաստատվեց Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը։ Հաշվի առնելով այն, որ իրանական կողմի հավաստիացմամբ 2020թ․ նախատեսվում է ավարտել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, մեզ համար կենսական է դառնում Դդմաշենի ենթակայանի կառուցումը»,-նշել է նախարար Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ էլեկտրահաղորդման գծի կառուցումը կարևորվում է նաև Հյուսիս –Հարավ էներգետիկ միջանցքին նոր թափ հաղորդելու տեսանկյունից։ Նախարար Նատելա Տուրնավան կարևորել է Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի քառակողմ ձևաչափով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի տարանցիկ միջանցքի գործառույթները նման կարևորություն ունեցող էներգետիկ նախաձեռնությունում: Նատելա Տուրնավան հայտնել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները զուգահեռ իրականացնելու ուղղությամբ։

Զրուցակիցները անդրադարձել են նաև էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ համատեղ քայլերին, մասնավորապես` Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող գազատարի վրացական կողմում գտնվող հատվածի տեխնիկական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքներին, ինչի շնորհիվ կապահովվի դեպի Հայաստան հուսալի և անխափան գազամատակարարումը: Հարցի կարգավորման ուղղությամբ կողմերը պատրաստակամություն են հայտնել նախաձեռնել հանգամանալից քննարկում՝ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն 500 միլիոն դրամ կվերադարձնի բյուջե՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

Հետաձգվում են գործուղումները, պարգևավարները, վերադարձվում՝ չծախսված գումարները:

Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց

Եթե խախտումը կապված է տեղաշարժման ժամկետների հետ, ապա տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը, հակառակ դեպքում վարորդը կտեղափոխվի 14-օրյա կարանտին, և տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ:

Քննարկվել են գյուղմթերքի արտադրության խթանման հետագա քայլերը

Քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման, ֆերմերային տնտեսությունների զարգացման ուղղությամբ նոր գործիքների ներդրման հնարավորությունները, որոնց շուրջ հնչեցվել են առաջարկություններ և դիտարկումներ: