Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուրեն Պապիկյանը Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է ծրագրերը

Վերադարձ լուրերի բաժին

22:19 , 05 Փետրվար 2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ ՀՀ պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Բարբորա Զեմանովայի գլխավորությամբ: Այդ մասին հայտնեց նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարը կարևորել է բանկի հետ բազմաոլորտ համագործակցությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող մի շարք ծրագրերը: «Մենք հաստատակամ ենք առաջիկայում էլ ավելի ընդլայնել հարաբերությունները Եվրոպական ներդրումային բանկի հետ և ավարտին հասցնել մեր ծրագրերը»,-նշել է Սուրեն Պապիկյանը:

2

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում ԵՆԲ ծրագրերը` տրանսպորտային, էներգետիկ և ջրային ենթակառուցվածքների բարելավման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում: Անդրադարձ է եղել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի 3-րդ և 4-րդ Տրանշերում իրականացվող աշխատանքներին:

3

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նախորդ տարեվերջին ստորագրված Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման դրամաշնորհային համաձայնագրի վերաբերյալ, որի նպատակն է հանրապետության առավել վթարավտանգ կետերում իրականացնել ճանապարհային անվտանգության միջոցառումներ:

«Ճանապարհային անվտանգության չափանիշների փոփոխությունը և դրանց համապատասխանեցումը եվրոպական չափորոշիչներին բխում է Հայաստանում ճանապարհային անվտանգության բարելավման անհրաժեշտությունից: Մենք բարձր ենք գնահատում այս ուղղությամբ բանկի կողմից տրամադրվող ֆինանսատեխնիկական ու խորհրդատվական աջակցությունը»,-ընդգծել է նախարարը: Կողմերը պայմանավորվել են փոխանակվել վերոնշյալ ծրագրերում ապագա փոխգործակցությանը միտված անհրաժեշտ տեղեկատվությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:

15.01.2021: Շաբաթական ամփոփ տվյալներ

2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:

«ՄՈԳՈ»-ից վերադարձման ենթակա գումարների մասին

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։