Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուրեն Պապիկյանը դժգոհություն է հայտնել Սպիտակի ավտոճանապարհի շինարարության որակի կապակցությամբ

Վերադարձ լուրերի բաժին

18:33 , 04 Մայիս 2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և մարզպետների ուղեկցությամբ հետևել է մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ընթացքին։ Այդ մասին հայտնեց ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը:

Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող ճանապարհահատվածում նախարարը դժգոհություն է հայտնել շինարարության տեմպից, անդադարձել նախորդ տարի այս հատվածում կատարված աշխատանքերի բացթողումներին։

7
«Պահանջներն ու մոտեցումները փոխվել են, հիմա մենք այլ իրականությունում ենք ապրում: Ձեզ ընձեռնված են բոլոր հնարավորությունները՝ աշխատելու և գործը հաջողելու։ Բայց որակն ու պատասխանատվությունն այս հարցում անչափ կարևոր է: Չեք կարող հին մոտեցումներով, հնացած տեխնիկայով շարունակել և ակնկալել որակյալ արդյունք»,-ընդգծել է նախարարը։

Նախարար Պապիկյանը այցելել է նաև Մ6 Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհ: Լոտ 1-ի Քոբայր-Ալավերդի հատվածում կապալառու կազմակերպության՝ «Հորիզոն-95» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ծանոթացրել են շինաշխատանքների ընթացքին։ Հատկապես կարևորվել են ժայռի պայթեցման և ճանապարհի լայնեցման աշխատանքները, ինչը շինարարարի փոխանցմամբ նախատեսվում է մայիսի 5-ին։

Լոտ 2-ի Ալավերդի քաղաքի շինհրապարակում նախարարը հետևել է արդեն մեկնարկած ասֆալտապատմանը: Կապալառու «ԱԱԲ պրոյեկտ» ընկերության ներկայացուցիչներից նախարարը հետաքրքվել է ասֆալտի բազմաշերտ հարթեցմանն առնչվող հարցերով, ճանապարհահատվածում տեղադրված ջրահեռացման համակարգով: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է շինարարական կազմակերպության շահագործած տեխնիկայի հնարավորություններին, ինչը թույլ է տալիս ապահովել աշխատանքի որակյալ իրականցումը:

12

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել նշված ճանապարհահատվածում շինարարության տեմպից՝ միաժամանակ հորդորելով սեղմ ժամկետում կարգավորել ի հայտ եկած տեխնիկական խնդիրները՝ խուսափելու հետագա բարդություններից։ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածի վերաբերյալ նշյալ 3 լոտերի շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսի հետ զրույցի ընթացքում նախարարը հետաքրքվել է այն խնդիրներից, որոնք առաջացել են աշխատանքների նախագծման և բուն շինարարության ընթացքում: Փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ առաջիկայում շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումից հետո խնդիրների լուծման ուղղությամբ հստակ ժամկետներ ու հանձնարարականներ կտրվեն: Շրջայցի ընթացքում նախարարը եղել է նաև Տավուշի մարզում, հետևել սահմանապահ Բերքաբեր համայնքի 4կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Մակարավանք վանական համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերանորոգման և հողահարթեցման աշխատանքների ընթացքին։ Այս ճանապարհները ասֆալտապատվելու են առաջին անգամ և շահագործման կհանձնվեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: