Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուրեն Կարայան․ Ոսկեգործության ոլորտի արձանագրած աճը հուսադրող է, սակայն զարգացման ողջ ներուժն իրացված չէ

Վերադարձ լուրերի բաժին

12:36 , 13 Ապրիլ 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում հանդիպել է ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ։

Նախարար Կարայանն իր խոսքում նշել է, որ ոլորտի արձանագրած աճը հուսադրող է, սակայն զարգացման ողջ ներուժն իրացված չէ։ Սուրեն Կարայանի խոսքով՝ հերթական հանդիպումն առիթ է՝ քննարկելու, թե ինչպես են համագործակցելու պետությունը և մասնավոր հատվածը, ինչ ճանապարհով են առաջ շարժվելու ոսկեգործության ոլորտը զարգացնելու համար։ Սուրեն Կարայանըտնտեսվարողներից յուրաքանչյուրին առաջարկել է ներկայացնել իրենց խնդիրները։

Ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել առաջնահերթ հարցերը, որոնք հիմնականում առնչվում էին հայկական դրոշմավորման խնդիրներին, նոր շուկաների գրավմանը և մաքսային ընթացակարգերի դյուրացմանը։

Նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է քննարկել ոսկեգործության ոլորտի տնտեսվարողների համար «մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը օդանավակայաններում, ինչը կարող է էականորեն հեշտացնել վերջիններիս գործունեությունը։

Ոլորտի ներկայացուցիչների հետ արծարծվել է նաև արտաքին շուկաներում արտադրանքի առաջմղմանն ուղղված միջոցառումների հարցը՝ քննարկելով, թե դրանցից որոնք են ամենաարդյունավետ տարբերակները հայկական արտադրանքի ճանաչելիությունը բարձրացնելու համար։

«AgobianJewelry» ընկերության տնօրեն Սիմոն Կաֆալյանն իր խոսքում նշել է․ «Սա մեր երրորդ կամ չորրորդ հանդիպումն է՝առաջինը չէ։ Ամեն անգամ, որ մենք հանդիպում ենք, շատ բան արդեն փոխվում է։ Իսկ «մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը իսկապես կարող է շատ օգնել»։ Սիմոն Կաֆալյանը տեղեկացրել է, որ այս տարի կմեծացնեն իրենց արտադրանքի ծավալները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Հայաստանն ու Չինաստանը գրանցել են առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսի աճ. ՀՀ առևտրային կցորդի հարցազրույցը

Հրանտ Աբաջյանը մեր երկրի տնտեսական ներուժը ներկայացնող «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով շնորհանդեսով է հանդես եկել։