Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուրեն Կարայանն ընդունել է Ճապոնիայի ԱԳՆ պատվիրակությանը

Վերադարձ լուրերի բաժին

19:14 , 16 Փետրվար 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 16-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով  տեղակալ Մանաբու Հորիին:

Կողմերը կարևորել են նախօրեին Հայաստանի և Ճապոնիայի միջև կնքված ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրումը։ Մանաբու Հորին նշել է, որ լիահույս է, որ համաձայնագրի կնքմամբ երկու երկրների գործարար կապերն առավել կամրապնդվեն։ Ճապոնացի պաշտոնյան շնորհակալություն է հայտել համաձայնագրի մշակման գործում նախարար Սուրեն Կարայանի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրած ջանքերի համար։

Նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ երկու երկրները տնտեսական փոխգործակցությունը խորացնելու լուրջ ներուժ ունեն։ Նախարարի խոսքով՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացված ծրագրերը բավականին արդյունավետ են եղել։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ճապոնիայի գործարար շրջանակների կապերի ամրապնդման հնարավորությունների շուրջ։

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: