Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին

Վերադարձ լուրերի բաժին

15:45 , 11 Ապրիլ 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին` վերջինիս Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Սուրեն Կարայանը հանդիպման ընթացքում նշել է, որ Իվան Վոլինկինը կարևոր ներդրում է ունեցել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում և շնորհակալություն է հայտնել Հայաստանի տնտեսական ոլորտում իր ունեցած ավանդի համար:

Կողմներն ընդգծել են, որ վերջին տարիներին հաջողել են եվրասիական ինտեգրման գործընթացները: Սուրեն Կարայանը և Իվան Վոլինկինը դրական են համարել նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության տեմպերը և ցուցանիշները՝ հավելելով, որ դեռևս չիրացված ներուժ կա: Այդ համատեքստում քննարկվել են արդյունաբերության ոլորտում ձեռնարկվող քայլերը, ընդհանուր արտահանման և երրորդ երկրներից ներմուծման փոխարինման հնարավորությունները:

Իվան Վոլինկինը նշել է, որ դրական միտումներ են արձանագրվում նաև զբոսաշրջության ոլորտում: Դեսպանի հավաստմամբ՝ ռուս զբոսաշրջիկները տարեց տարի ավելի են հետաքրքրվում Հայաստանով՝ որպես զբոսաշրջային ուղղություն:

Հանդիպման ավարտին Իվան Վոլինկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանին արդյունավետ համագործակցության համար:

Իր հերթին Սուրեն Կարայանը հաջողություն է մաղթել Իվան Վոլինկինին հետագա գործունեության ընթացքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։

ՀՀ Կենտրոնական բանկը ողջունում է Ucom պարտատոմսերի թողարկումը

Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը: