Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուրեն Կարայանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:51 , 08 Սեպտեմբեր 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Մերսի Թեմբոնը նախարարին է ներկայացրել Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Սիլվի Բոսութղոյին և նրա մասնագիտական փորձը՝ տեղեկացնելով, որ վերջինս պաշտոնը ստանձնել է այս տարվա սեպտեմբերի 1-ից։

Նախարարը շնորհավորել է ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրենին՝ հույս հայտնելով, որ կշարունակվի կառույցի և նախարարության միջև արդյունավետ համագործակցությունը։ Նախարարը կարևորել է Համաշարհային բանկի ներդրումը Հայաստանում իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործում և կառույցի աջակցությունը համաշարհային ֆինանսատնտեսական էկոհամակարգում։

Նախարարը հույս է հայտնել, որ ՀԲ-ի աջակցությամբ կշարունակվեն ջանքեր գործադրվել Հայաստանում տնտեսական կայունություն ապահովելու ուղղությամբ, որը կլինի որակյալ և ներառական։

Հաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնն ընդգծել է, որ խիստ ոգևորիչ և վարակիչ է Հայաստանի կառավարության եռանդը, էներգիան և ջանքերը իրականացվող բարեփոխումների նկատմամբ։

Սուրեն Կարայանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է ներդրումների ներգրավման և արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունը։

Կողմերը կարևորել են մասնավոր հատվածի հետ աշխատանքը և պայմանավորվել առավել մանրամասն քննարկումներ անցկացնել առաջիկա անելիքների վերաբերյալ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Քայլեր են ձեռնարկվելու քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ

Կառավարության մարտի 21-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վարկերի իրական տոկոսների հարցին և նշել. «Մենք Կենտրոնական բանկի հետ կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի բանում վստահ ենք՝ մենք պետք է պետական ծրագրեր իրականացնենք՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով»: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և մանրամասներ […]