Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուրեն Կարայանն ընդունել է ԱՄՀ-ի պատվիրակությանը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

11:35 , 21 Հունիս 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին։ Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանում մշտական գործող ներկայացուցիչ Թերեսա Դաբան Սանչեսը ներկայացրել է Յուլիա Ուստյուգովային, որը երկու ամիս անց կփոխարինի իրեն այդ պաշտոնում։ Վերջինս ներկայացրել է Հայաստանում իր գործունեության ակնկալիքները:

Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները նախարար Սուրեն Կարայանի հետ քննարկել են հետագա համագործակցության ուղղությունները։

Նախարարն ընդգծել է, որ պատրաստակամ է խորացնելու համագործակցությունը ԱՄՀ-ի հետ` «Այն բոլոր ուղղությունները, որոնցով Արժույթի միջազգային հիմնադրամը համագործակցում է Հայաստանի հետ, անմիջական ազդեցություն ունեն մեր տնտեսության վրա՝ հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականություն, գործարար միջավայրի բարելավում և այլն։ Ես շահագրգրված եմ, որ մեր համագործակցությունը լինի ավելի սերտ»,- ասել է Սուրեն Կարայանը։

Նախարարը ողջունել է նաև է Յուլիա Ուստյուգովային և համոզմունք հայտնել, որ կլինի արդյունավետ փոխգործակցություն։
Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները նախարարից հետաքրքրվել են Կառավարության նոր ծրագրի տնտեսական բաղադրիչից։

Նախարար Կարայանը ներկայացրել է տնտեսական հիմնական թիրախները և նպատակները, որոնք ընկած են ծրագրի հիմքում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

29.2 մլրդ դրամի կոռուպցիոն իրավախախտումների բացայտում՝ 2.5 ամսում

Ընթացիկ տարվա մայիսի 8-ից մինչև հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ,,,

Նիկոլ Փաշինյանը չիրագործվող վարկային ծրագրեր է հայտնաբերել, որոնց գծով ՀՀ-ն վճարումներ է իրականացնում

Նա խնդրել է նախարարներին՝ յուրաքանչյուրն իր մասով պարզի նման ծրագրերի գոյությունը և ցանկը ներկայացնել իրեն

Առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր