Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուրեն Կարայանն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

18:15 , 18 Օգոստոս 2017

Օգոստոսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հետ այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածք՝ ուսումնասիրելու և քննարկելու ԱՏԳ-ի զարգացման ուղիները։

Քննարկումներին մասնակցել են նաև համայնքի ղեկավարը, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագծողներ և անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղի պատասխանատուները։

Աշխատանքային խումբը Ազատ տնտեսական գոտու տեխնիկական առաջադրանքը քննարկել և նախապատատրաստել է հաստատման։

Նշենք, որ  երեկ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն և սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։

syunik-2 syunik-3 syunik-4

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարն ու Հայաստանի արտաքին պարտքի ռիսկը

2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։

Հայաստանի մարդկային կապիտալը. Նախավերջին տեղը՝ ԱՊՀ-ում

Գրեթե բոլորը, խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման ներուժի մասին, նշում են, որ մեր ամենակարևոր, գլխավոր և ամենաթանկ ռեսուրսը մարդկային կապիտալն է

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների