Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուրեն Կարայանն այցելել է Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտի (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:31 , 19 Սեպտեմբեր 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 16-ին իրանական կողմի հրավերով այցելել է ԻԻՀ «Արաս» ազատ տնտեսական գոտի:

Նախարար Կարայանին այցի ընթացքում ուղեկցել և իրանական ազատ տնտեսական գոտու միավորներն է ներկայացրել «Արաս» գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին։ Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՏԳ-ի գյուղատնտեսական, արտադրական, արդյունաբերական, առևտրային և զբոսաշրջային տարածքներ։

karayan-iran2

Պատվիրակության կազմում էին նաև մի շարք գործարարներ Հայաստանից, որոնք տեղում գործարար կապեր են հաստատել  իրանցի գործընկերների հետ, ճշգրտել հետագա համագործակցության հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել «Մեղրի-Արաս» խորագրով գործարար համաժողով, որը կհամախմբի Հայաստանի և Իրանի բոլոր շահագրգիռ գործարարներին, որոնք ցանկանում են երկու ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալել և համագործակցել։

Նախարարն Իրանում այցելել է նաև հայկական Սուրբ Ստեփանոս վանական համալիր։ Նախարարը նշել է, որ առաջիկայում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների խումբ կմեկնի Իրան՝ ԱՏԳ՝ իրանցի գործընկերների հետ քննակելու տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման հնավորությունները։

karayan-iran3

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է, որ «Մեղրի» և «Արաս» գոտիների համագործակցությունը կարող է լինել հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացման լավագույն կամուրջ։ «Բոլոր նախադրյալները կան, որ երկու ազատ տնտեսական գոտիները համագործակցեն, և, որ ամենակարևորն է՝ փոխլրացնեն միմյանց և դառնան տարածաշրջանային կարևորության տնտեսական կենտրոն։ Մենք միասին փնտրում ենք այն ուղիները, որոնք հնարավոր կդարձնեն երկու ԱՏԳ-ների միասնականացումը, ինչն էլ կտա ավելի մասշտաբային էֆեկտ»,- ասել է Սուրեն Կարայանը։ Նախարարը կարևորել է արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրությունների հիմնումը, ինչը, նախարարի խոսքով, հնավարություն կտա լավագույնս օգտագործելու երկու երկրների ներուժը։

«Ուրախ եմ, որ հետամուտ լինելով մեր ձեռք բերած պայմանավորվածության` այցելեցիք «Արաս» ազատ տնտեսական գոտի։ Հուսով ենք, որ նման փոխայցելություններն էլ ավելի կզարգացնեն հայ-իրանական առևտրատնտեսական կապերը։ Մենք պատրաստակամ ենք կիսելու մեր փորձը ազատ տնտեսական գոտու կառուցման և կայացման գործում» ,-նշել է «Արաս» գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին։

karayan-iran4

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հաստատվել են ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը

Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել մշտապես տեսադաշտում պահել բնակչության սոցիալական խնդիրները

Ֆինանսների նախարարը Նախագահին զեկուցել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքներն ու ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքները