Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուրեն Կարայանը PricewaterhouseCoopers Armenia-ի հետ քննարկել է դեպի Հայաստան ներդրումներիներ գրավումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

11:58 , 20 Փետրվար 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է «ՓրայսուոթերսհաուսԿուպերս» (PwC) ընկերության Եվրասիայի հարցերով գործադիր գործընկեր Մարկ Հենիին և PricewaterhouseCoopers Armenia LLC ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին:

Մարկ Հենրին նշել է, որ իրենց այցի հիմնական նպատակն է ընդլայնել առկա համագործակցությունը և ավելացրել, որ կարող են օգտագործելով իրենց միջազգային ցանցի հնարավորությունները`Հայաստանում առկա ներդրումային ծրագրերը ներկայացնել աշխարհին, ինչպես նաև տրամադրել խորհրդատվություն պետական կառույցներին` ներդրումային ծրագրերը ճիշտ փաթեթավորելու նպատակով:

Նախարար Կարայանը ողջունել է PricewaterhouseCoopers ընկերության ներկայացուցիչներին և նշել, որ Հայաստանի տնտեսության համար այսօրվա կարևորագույն խնդիրներից է ներդրումների ներգրավումը և այս տեսանկյունից Հայաստանն աշխարհիններ կայացնելու միջազգային ցանցերի հնարավորության օգտագործման, հիմնադրամների ստեղծման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ խորհրդատվության տրամադրման հարցում կազմակերպության փորձը շատ կարևոր կարող է լինել:

«Պատրաստ ենք համագործակցության և շնորհակալ, որ դուք ևս պատրաստեք ձեր փորձը և հնարավորւթյուններ ըներդնել` ճիշտ մատուցելու մեր երկրի գործարար և ներդրումային միջավայրը հանրությանը: Նման հեղինակավոր կազմակերպությունն իր համաշխարհային ցանցով կարող է լուրջ հեղինակություն և վստահություն բերել մեր երկրին` նոր ներդրողներ ներգրավելու առումով»,-նշել է նախարարը:

«Աշխարհում կան շատ ընկերություններ, անհատ ներդրողներ, որոնք ունեն գումարներ և փնտրում են վայրեր, ներդրումներ անելուհամար, սակայն չգիտեն որտեղ, և կան վայրեր, որտեղ ներդրումներ անելու լայն հնարավորություններ կան: Խնդիրը ոչ ճիշտ ներդրումային փաթեթների կազմավորումն է: Մենք պատրաստակամ ենք օգնելու, որպեսզի ձևավորվեն ճիշտ ներդրումային փաթեթներ և գտնել ներդրողներ»,-նշել է Մարկ Հենին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներդրումային գրավչությունն աշխարհին ներկայացնելու և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ ծրագրերն ու գաղափարները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել սկզբնական փուլում առանձնացնել 1-2 ծրագիր Հայաստանում առկա ներդրումային նախագծերի ցանկից, և համատեղ աշխատանքներ իրականացնել դրանց ուղղությամբ:

Նախարան առանձնացրել է նաև Իրանի սահմանին Ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը` նշելով, որ այստեղ կարելի է ներգրավվել մինչև 500 մլն դոլար ներդրում:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել արդյունավետ հանդիպման համար և  ավելացրել.

«Եթե միասին փորձենք ճիշտ փաթեթավորել ներդրումային ծրագրերը կկարողանանք լուրջ ներդրումներ ներգրավել: Պատրաստենք նաև պետական աջակցություն և մասնակցություն ունենալ այս հարցում, այնպես, որ համագործակցության լուրջ ճանապարհ ունենք ձեզ հետ անցնելու»:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ImpactAim-ը կօժանդակի Հայաստանում գործող ստարտափերին և վենչուրներին

Կարեն Կարապետյանը մասնակցել է ImpactAim աքսելերատորի պաշտոնական բացմանը

Կրկին ավտոմեքենաների ներմուծման մասին. ՏԶՆ նախարարության պարզաբանումը

Անձնական օգտագործման համար երրորդ երկրներից ներկրվող ապրանքների վերաբերյալ սահմանափակումը չի կիրառվելու ֆիզիկական անձանց վրա

ՊԵԿ-ը հարկ վճարողներին է ներկայացնում հարկային օրենսդրության փոփոխությունները

Ինչպես հայտնի է, 2018թ. հունվարի մեկից ուժի մեջ կմտնի հարկային օրենսգիրքը, որտեղ նախատեսված են մեծածավալ փոփոխություններ