Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուրեն Կարայանը վստահ է, որ կառավարությունը կկատարի 830-840 մլն դոլարի ներդրումային խոստումը

Վերադարձ լուրերի բաժին

15:16 , 01 Հունիս 2017

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վստահ է, որ կառավարությունը ոչ միայն կկատարի, այլ նաև կգերակատարի ներդրումների ներգրավման հետ կապված նախընտրական խոստումները:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե վարչապետի հայտարարած 830-840 մլն դոլարի ներդրումային ծրագրերի ուղղությամբ ինչ քայլեր են կատարվել վերջին հինգ ամիսների ընթացքում, նախարարն ասել է. «Մեր նախարարությունը մոնիթորինգ է իրականացնում 460 մլն դոլարի ներդրումային ծրագրերի շրջանակում: Հինգ ամսվա արդյունքները դեռևս հայտնի չեն, բայց 4 ամիսների ընթացքում արդեն իսկ փաստացի իրականացվել է 130-140 մլն դոլարի ներդրում: Բայց բոլոր ծրագրերն էլ ընթացքի մեջ են: Չկա մի ներդրումային ծրագիր, որը կանգնած է, կամ դեռևս սկսված չէ»:

Հարցին, իր հաշվարկներով, կստացվի՞ ապահովել նախընտրական խոստումը՝ Կարայանը դրական պատասխան է տվել: «Բոլոր այն խոստումները, որոնք տվել ենք, և որոնք վերաբերվում են տնտեսության զարգացմանը, կկատարենք: Դրա մասին է վկայում նաև ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած հաշվետվությունը: Ոչ միայն կկատարենք, այլ նաև կգերակատարենք: Ես մեծ հույսեր ունեմ»,- ընդգծել է նախարարը:

Անդրադառնալով այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին, ըստ որոնց՝ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքի բացասական է, նշել է, որ դա պայմանավորված է հայաստանյան ընկերությունների՝ արտերկրյա գործընկերներին կանխավճարներ վճարելով:

«Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական է, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ կանխավճարներ են իրականացվել ներդրումային ծրագրերի շրջանակներում, որպեսզի հիմնական միջոցներ գան ՀՀ, ուստի դա երևում է որպես բացասական: Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը դրական է. 2017-ի առաջին եռամսյակում արձանագրվել են 19,7 միլիարդ դրամի ուղղակի ներդրումներ, բացի այդ, բազմաթիվ ներդրումներ և վերաներդրումներ են իրականացվել տեղական ներդրողների կողմից:

Այնպես որ, այն ծրագրերը, որոնք հայտարարել էինք բնականոն հունով առաջ են ընթանում, իսկ զուտ ներհոսքի բացասական լինելը չի կարելի ներկայացնել որպես կապիտալի արտահոսք ՀՀ-ից, որովհետև դրանում այն գումարներն են, որոնք Հայաստանի կազմակերպությունների կողմից որպես կանխավճար փոխանցվել են օտարերկրյա արտադրողներին՝ հիմնական միջոցներ ձեռք բերելու համար»,-  ասել է Կարայանը:

Լրագրողների մեկի դիտարկմանը, թե կան գումարներ, որոնք արտահանվում են ներդրողների կողմից՝ Կարայանն պատասխանել է, որ դժվարանում է ասել, թե նման քայլեր կան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

939 մեքենա՝ 2039-ի փոխարեն. Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,- ասել է Վասակ Թարփոշյանը:

ՊԵԿ-ը 26.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային մուտքերը. 2017թ. տարեկան ցուցանիշները (գծապատկերներ)

2016 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված հարկերն ու տուրքերը ավելացել են 78.1 մլրդ դրամով