Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուրեն Կարայանը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի խորհրդարանականների հետ

Վերադարձ լուրերի բաժին

14:24 , 23 Դեկտեմբեր 2016

ՀՀ տնտեսական  զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեիանդամներին: Սուրեն Կարայանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել հանդիպման և Հայաստան այցի համար:

Սուրեն Կարայանը հույս է հայտնել, որ համապատասխան դինամիկ քայլեր կձեռնարկվեն ազգային օրենսդրությունների հետագա ներդաշնակության համար՝ ի նպաստ ԵԱՏՄ ինտեգրացիոն փոխգործունեության ամրապնդման: Նախարար Կարայանի խոսքով`կա ներուժ էլ ավելի մեծ տեմպհաղորդելու ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին օրենսդիր և գործադիր մակարդակներում:

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն իր ողջույնի խոսքում նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը առանցքային դեր ունի թե´ պետության և թե´ եվրասիական ինտեգրման խորության առումով: Կողմերը կարևորել են  Եվրասիական տնտեսական միության շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ուժի ազատ շարժի ձևավորման համարբարենպաստ պայմանների ապահովումը:

Կոմիտեի անդամներն առաջարկել են ընդլայնել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը տեխնոպարկերի, ազատ տնտեսական գոտիների և առաջանցիկ զարգացման տարածքների ոլորտում:

Հանդիպման ավարտին, նախարար Սուրեն Կարայանը հերթական անգամ արտասահմանցի պաշտոնյաներին է ներկայացրել է Armphone հայկական հեռախոսը` տրամադրելով  մանրամասներ վերջինիս արտադրության վերաբերյալ: Լեոնիդ Կալաշնիկովը ուրախությամբ նշել է, որ լսել է Armphone-ի մասին և ուրախ է, որ Հայաստանը ՏՏ ոլորտում նման զարգացում է գրանցում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հանքային ջրերի արդյունահանման ծավալները թաքցնելով տնտեսվարողները չեն վճարել մոտ 230 մլն դրամ. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ…

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի ևս 4 հեռուստաալիք

U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ևս 4 ամենապահանջված հեռուստաալիքները

MasterCard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը շնորհվել է Կոնվերս Բանկին

Mastercard-ի իրականացրած MCDS կոնֆերանսի ընթացքում Կոնվերս Բանկին շնորհվել է «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը: