Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուրեն Կարայանը աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է

Վերադարձ լուրերի բաժին

11:37 , 20 Դեկտեմբեր 2016

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարին դիմավորել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրին: Երկու երկրների նախարարները քննարկել են աշխատանքային այցի օրակարգային կետերը: Նախարար Սուրեն Կարայանը հանդիպումներ կունենա Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի տնօրենի, Աբու Դաբիի Ներդրումների գործակալության տնօրենի և Աբու Դաբիի Առևտրաարդյունաբերական պալատի տնօրենի հետ: Այս հանդիպումների շրջանակներում նախարարը կներկայացնի ՀՀ ներդրումային նախագծերը, տնտեսության ներդրումային ներուժ ունեցող ոլորտները և Հայաստանի գործարար միջավայրի առավելությունները: Կքննարկվեն նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունները, համատեղ ներդրումային հիմնադրամի ձևավորման հեռանկարը և 2017 թվականին Աբու Դաբիում կայանալիք ներդրումային համաժողովի կազմակերպչական հարցերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հանքային ջրերի արդյունահանման ծավալները թաքցնելով տնտեսվարողները չեն վճարել մոտ 230 մլն դրամ. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ…

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի ևս 4 հեռուստաալիք

U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ևս 4 ամենապահանջված հեռուստաալիքները

MasterCard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը շնորհվել է Կոնվերս Բանկին

Mastercard-ի իրականացրած MCDS կոնֆերանսի ընթացքում Կոնվերս Բանկին շնորհվել է «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը: