Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուրեն Կարայանը ԱՄՀ պատվիրակությանն է ներկայացրել Կառավարության տնտեսական առաջնահերթությունները

Վերադարձ լուրերի բաժին

17:17 , 15 Սեպտեմբեր 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի գլխավորած պատվիրակությանը։

Հոսսեին Սամիեին նախարարին առաջարկել է քննարկել Կառավարության 5-ամյա ծրագրի առաջնահերթությունները և մասնավորապես՝ տնտեսական աճի ապահովման և արտահանման խթանման քաղաքականությունները։

Նախարար Կարայանը նշել է, որ կայուն տնտեսական աճը պետք է հիմնվի արտահանման վրա, և Կառավարության առաջնահերթություններից է հենց արտահանման խթանումը։ Նախարարի խոսքով՝ գործադիրը ջանքերը կուղղի Հայաստանի համար արտոնյալ շուկաներում հայկական ապրանքների առաջմղմանը և դիրքերի ամրապնդմանը։ Այդ համատեքստում ձգտելու ենք, որ առավել արդյունավետ օգտագործվեն եվրասիական շուկայի, ԵՄ-ի հետ GSP+ համակարգի, ԱՄՆ և մի շարք այլ պետությունների հետ առկա GSP համակարգի, ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի գոտիների հնարավորությունները։

Սուրեն Կարայանը նշել է, որ մշակվում է համապաստախան գործիքակազմ հայկական ապրանքը արտոնյալ շուկաներում առավել մրցունակ դարձնելու և այլ շուկաներ դյուրին մուտք ապահովելու համար։ «Ուրախ ենք արձանագրել, որ արդյունաբերությունն ու արտահանումն առաջանցիկ տեպերով աճում են և դրա մեջ առավել մեծ կշիռ են կազմում մշակող արդյունաբերության ճյուղերը։ Կան ոլորտներ, որտեղ մենք արտահանման լուրջ ներուժ ենք տեսնում՝ հանքարդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, խմիչքների արտադրություն, դեղագործություն, սննդի վերամշակում, թանկարժեք քարերի արտադրություն»-, ասել է Սուրեն Կարայանը։

Նախարարն անդրադարձել է նաև ներդրումների ներգրավման քաղաքականությանը՝ ներդրումային և գործարար միջավայրի բարելավման, ներդրողների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, աջակցող ենթակառուցվածքների զարգացման միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծառայությունների արտահանման խթանման հնարավորությունները։

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեին, շնորհակալություն հայտնելով համապարփակ ներկայացման, համար նշել է, որ ԱՄՀ-ի համար կարևոր է ուսումնասիրել ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված նպատակադրումները, տնտեսական աճին և զարգացմանն ուղղված քաղաքականությունների ուղղություններն ու ծրագրերը՝ ՀՀ կառավարության հետ համագործակցության ներքո Հիմնադրամի նոր ծրագիրը ձևավորելու տեսանկյունից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Ցիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի […]

Հույն գործարարները Հայաստանը պետք է դիտարկեն որպես հարթակ խոշոր շուկաներ դուրս գալու համար

B4b.am-ը հայտնում է, որ մարտի 19-ին տեղի ունեցած հայ-հունական գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա հայ և հույն գործարարներին կոչ արեց ակտիվանալ բիզնես ոլորտում: «Բարեկամ երկրներ, պետաիրավական հոյակապ դաշտ, գրեթե ռազմաքաղաքական դաշնակցություն, բայց շատ փոքր տնտեսական ակտիվություն: Մեղավորը հայ և հույն գործարարներն են: Ոչ պետությունը, ոչ բիզնես-կառույցները, […]