Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուսաննա Սաֆարյանն այցելել է մի շարք զբոսավայրեր՝ հետևելու ՀԲ ծրագրի ընթացքին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

20:04 , 12 Հուլիս 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցչի հետ այցելել է Հայաստանի մի քանի զբոսավայր` Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում նախատեսվող նախագծերի ուսումնասիրության, արդիականության և նպատակայնության գնահատման համար: Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում ուսումնասիրվել է «Դվինի» նախագիծը, որն ուրվագծում է Դվինի` որպես հնագիտական զբոսաշրջային վայրի զարգացման հնարավորությունները։

Հաջորդիվ Սուսաննա Սաֆարյանն այցելել է Խոր Վիրապ վանական համալիր, համայնքի ղեկավարության և Եկեղեցու հետ քննարկել տարածքի խնդիրներն ու դրանց լուծոումների տարբերակները։ Ընդգծվել է տարածքի բարեկարգման` այդ թվում կայանատեղիի, վաճառքի տաղավարների, զբոսաշրջիկների կենսական կարիքների բավարարմանն ուղղված ենթակառուցվածքների, լուսավորման և մուտքի կարգավորման կարևորությունը։ Եկեղեցու հետ փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետամուտ լինել ծրագրի իրականացմանը` համատեղ քայլեր ձեռնարկելով տարածքի բարեկարգման, արդյունավետ վերահսկողության և հետագա պահպանության ուղղությամբ:

12.07  (3)
Գնահատող թիմն այնուհետև այցելել է Գորիս` տեղում ծանոթանալու քաղաքի նախագծով նախատեսվող ծրագրի և դրա առանձին բաղադրիչների արդիականությանը:

Գորիսում քաղաքապետի հետ շրջայցի ընթացքում Սուսաննա Սաֆարյանը ծանոթացել է այս պահին իրականացվող քաղաքի բարեկարգման ծրագրերին, քննարկվել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով նախատեսված Գորիսի նախագծի ամբողջական իրականացման անհրաժեշտությունը, նախանշվել են մեկնարկի հնարավոր ժամկետները։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը քաղաքային իշխանությունների հետ մտքեր է փոխանակել Գորիսի` որպես զբոսաշրջային քաղաքի զարգացման, Հին Գորիս քարանձավային քաղաքի բարեկարգման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման, ինչպես նաև այն որպես զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու քայլերի վերաբերյալ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա աշխատանքների իրականացման ուղղությամբ առավել սերտ համագործակցելու վերաբերյալ։

12.07  (5)
Այցելություն է եղել նաև Տաթև` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով իրականացվող Տաթևի վանական համալիր տանող ճանապարհի մշտադիտարկման նպատակով։ Սուսաննա Սաֆարյանը որոշակի դիտարկումներ է ներկայացրել ընթացող նորոգման աշխատանքների վերաբերյալ և, ընդհանուր առմամբ, որակը գնահատել դրական: Ճանապարհաշինության աշխատանքները կավարտվեն մեկ ամսից։

Այցն ամփոփվել է Արենի գյուղում, որտեղ պետություն-մասնավոր գործընկերություն բաղադրիչի շրջանակներում իրականացվում է Արենի Վայն Հոթելի շինարարությունը։ Թիմը տեղում ծանոթացել է իրականացվող լայնածավալ աշխատանքներին, որոնք ուղղված են Արենին գինու զբոսաշրջային հանգույց դարձնելու հնարավորությունների ընդլայնմանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

Դրամով ավանդների ծավալներն աճել են

Սպառողական վարկերի ծավալն աճել է 37%, իսկ հիփոթեքայինը՝ 34%-ով։

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը: