Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուպերմարկետները շանտաժի են ենթարկում փոքր մատակարարներին

Վերադարձ լուրերի բաժին

17:31 , 15 Հունվար 2017

Սուպերմարկետներն ու մեծ խանութները լուրջ խնդիրների առջև են կանգնեցրել իրենց ապրանքներ մատակարարող փոքր և գերփոքր ընկերություններին։ Այս մասին b4b.am-ին տեղեկացրին ՓՄՁ համակագործակցության ասոցիացիան։

Ստորև ներկայացնում ենք ասոցիացիայի հաղորդագրությունն ամբողջությամբ։

* * *

Երբ մենք ասում ենք տեղական արտադրող ՓՄՁ, մասնավորապես, Գերփոքրբիզնես, ովքեր ունեն տարեկան մինչև 100 մլն դրամ շրջանառություն և մինչև 10 աշխատող, ապա հստակ հասկանում ենք, որ գործ ունենք հազիվ իր ոտքերի վրա կանգնող բիզնեսի հետ: Դրանք այն տնտեսվարողներն են, ովքեր բոլոր դժվար պայամաններին հակադարձ՝ դեռ պայքարում են իրենց գոյության համար:

Նրանց մոտ շարունակում է գերխնդիր մնալ սպառման շուկան։  Ինչո՞ւ։

Արտահանում: Այստեղ լուրջ խնդիր ունենք, թե լոգիստիկ հարցերով,  թե մաքսային, բյուրոկրատական,  և թե հենց փոքր բիզնես ինքնակազմակերպման, այդքան քանակներ ապահովելու և այլն: Միշտ, երբ համեմատում ենք ՏՏ ոլորտը`որպես ՏՏ պրոդուկտ արտադրող և ասում ենք` տեսեք, այստեղ տարեկան մոտ 20 տոկոս աճ ենք ապահովում և առյուծի բաժինը հենց արտահանմանն է ուղված, ապա ևս մեկ անգամ կրկնենք՝ հենց այս ցուցանիշը փաստում է այն մասին, որ եթե ՏՏ ոլորտը կարողանում է առանց մաքսային բյուրոկրատական քաշքշուկների, լոգիստիկ խնդիրների ընդամենը համակարգչային ստեղնաշարի մեկ սեղմումով ուղարկել իր ՏՏ պրոդուկտը ինտերնետով (ընդ որում, 1000 դոլարից սկսած`մինչև մի քանի հարյուր հազար), ապա հայկական չիր արտադրող, հուշանվեր, հրուշակեղեն, հագուստ և այլ ապրանքներ արտադրող փոքր արտադրողի համար դա մեծ ջանքերի ներդրում է:

Ներքին շուկա: Այստեղ մեր ամենամեծ խնդիրը նորից մնում է առյուծի բաժինը գրաված սուպերմարկետների ցանցերը: Ինչպես գիտեք, այս հարցը արդեն քանի տարի է բարձրաձայնում ենք, այն լուրջ քննարկման առարկա դարձավ նախորդ վարչապետի մոտ՝ հակակոռուպցիոն միջոցառումների ժամանակ, երբ հստակ օրինակներ բերեցինք, թե ինչպես են այդ սուպերմարկետները մանիպուլացնում փոքր արտադրողներին:

Նրանք թելադրում են, թե երբ ապրանքը փաստաթղթով բերեն, կամ առանց փաստաթուղթ բերեն, փողերը տան երկու-երեք ամիս ուշացումով, այլ վճարներ ուզեն՝ տեղի համար: Սրան գումարվում էր նաև այն, որ խոշոր սուպերմարկետի տերը, երբ տեսնում էր, որ այդ պարանքը լավ է վաճառվում, ապա ինքն էր սկսում նույնից ավելի լավ փաթեթավորմամբ արտադրել և վաճառել: Այդ ժամանակ եղան խոստումներ, որ կլինեն հանձնարարականներ և այդ սուպերմարկետները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ցավոք սրտի, ոչինչ չփոխվեց, անցան ամիսներ, նոր վարչապետ եկավ, նոր թիմով:

Հիմա, ինչ-որ նոր հանձնարարականներ են եղել վարչապետից սուպերմարկետների տերերին, որ այսուհետ պետք է ապրանքները ընդունեն փաստաթղթով:

Այսօր մեզ նորից ահազանգում են փոքր բիզնեսի ներկայացուցիչները, ինչ է կատարվում, տվյալ սուպերմարկետների տերերը կանչում են իրենց փոքր մատակարարաներին և ասում, որ այսուհետ ապրանքները պետք է մատակարարեք փաստաթղթով։

Շատ լավ, մենք ուրախանում ենք։ Բայց պարզվում է՝ սուպերմարկետները սահմանել են այսպիսի խիստ պայմաններ՝ ովքեր հանդիսանում են շրջանառության հարկ վճարող (իսկ այս դեպքում մատակարարների շրջանակը հիմնականում հենց շրջանառության հարկ վճարողներ են), պետք է անցնեն ԱԱՀ վճարող համարվողների դաշտ,  հակառակ դեպքում սուպերմարկետը հրաժարվում է նրանցից: Պայման երկրորդ, եթե մատակարարը չի ցանկանում անցնել ԱԱՀ վճարող համարվելու դաշտ, ապա նա իր կողմից մատակարարվող ապրանքների գները պետք է իջեցնի 20 տոկոսով։ Այս դեպքում սուպերմարկետները խոստանում են, թե՝ մենք մեր հարցերը կլուծենք ձեր փոխարեն…

Հասկանում եք, որ գերփոքր բիզնեսը մեծ ընտրության հնարավորություն չունի՝ գնա այլ սուպերմարկետ, համարյա բոլորի մոտ նույն վիճակն է: Այսինքն, նորից մեր ուժն ու հանձնարակականը պատում է շղթայի վերջին օղակի վրա. Ամեն ինչ կոտրվում է հենց գերփոքր բիզնեսի գլխին:

Իսկ ի՞նչ է լինելու մինչ այժմ եղած սուպերմարկետների թույլ տված խախտումների հետ, ի՞նչ է անելու այս հարցով նորանշանակ ՊԵԿ ղեկավարը, կարո՞ղ է արդյոք կիրառել հարկային օրենսդրությամբ սահմանված տուգանքները սուպերմարկետների նկատմամբ, թե՞ նորից գիծ ենք քաշում, ասում ենք՝ ինչ արել եք, լավ եք արել, անցնենք առաջ՝ մի կերպ ձեր հարցերը լուծեք…

Սա օրհասական խնդիր է դարձել մեր գերփոքր արտադրողների համար, վերջին օրերին մեզ արդեն ահազանգել են տասնյակից ավելի ասոցիացիայի անդամներ, և մենք չենք կարողանում ինչ-որ լուծում կամ խորհուրդ տալ:

Երբ մենք ասում ենք` գնացեք բանան բերեք, շաքար բերեք, ապրանք արտադրեք և այլն, մենք չենք կարող անտեսել մի շատ կարևոր հանգամանք՝ բերեցինք, արտադրեցինք, հետո՞, որտե՞ղ են այն սպառելու… Կարծում ենք համաձայն եք, որ այսօր մենք մեր ձեռքով թույլ ենք տվել մանրածախ առևտրի գերԽոշորացում, որին վերահսկելն է անգամ դարձել դժվարին գործընթաց: Արդյունքում՝ տուժում են գերփոքր արտադրողները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Վրիպակ է եղել. ռուսական կողմի հետ որևէ խնդիր չկա». Ջրպետկոմի նախագահ

Ըստ Արսեն Հարությունյանի՝ բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են, իսկ ռուս սահմանապահները որևէ կապ չունեն այս ամենի հետ

Վայքի հիվանդանոցը վերազինվել է նոր սարքավորումներով՝ «Լիդիան Արմենիայի» աջակցությամբ

Ընդհանուր առմամբ, ընկերությունը հիվանդանոցի վերազինման համար տրամադրել է 100 հազար դոլարին համարժեք դրամ։

ՍԱՊԾ-ն վտանգավոր թռչնամիս է հայտնաբերել շուկայում (ցանկ)

Սպառողներին տեղեկացնում ենք, որ նշված խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր և սննդում օգտագործման համար պիտանի չեն՝