Invalid username or password
Հայաստանում սուբվենցիոն ծրագրերով` պետության և համայնքի համաֆինանսավորմամբ այս տարի շուրջ 16 համայնք գազիֆիկացվել է: Այդ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ն մշտապես եղել է ամենագազաֆիկացված երկրներից մեկը, սակայն հստակ է, որ մեր համայնքների մի զգալի հատված և, մասնավորապես, անտառամերձ հատվածները զուրկ են գազաֆիկացումից: Եվ չնայած նրան, որ կառավարությունն առավել միտված է այլընտրանքային էներգիայի աղբյուրների վրա շեշտադրումը կատարել, այնուամենայնիվ, համայնքների` գազաֆիկացման ցանկությունը անտարբերության չի մատնվել»,-ասաց նախարարը: Պապիկյանը շեշտեց` փողոցային լուսավորության համակարգի կառուցումը համայնքներում ևս հայտնի է: Եվ շուրջ 58 համայնքներում կատարվել է էներգախնայող լուսավորության համակարգի ներդրում:
Արմենպրես
Դիտումներ 838
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։