Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սուբսիդավորվող գյուղվարկեր՝ Կոնվերս Բանկում

Վերադարձ լուրերի բաժին

16:20 , 14 Փետրվար 2018

Կոնվերս Բանկը  սկսել  է պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի տրամադրումը: Փետրվարի 7-ին այս նպատակով  հուշագրեր են կնքվել Գյուղնախարարության և Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի հետ :

«Հայաստանում ՓՄՁ՝  այդ թվում գյուղատնտեսության ֆինանսավորումը, Կոնվերս Բանկի գործունեության առաջնահերթություններից է: Այս համագործակցությունը Կոնվերս Բանկին հնարավորություն է  տալիս ընդլայնել  առաջարկվող  պրոդուկտների ցանկը և  ֆինանսավորումը հնարավորինս հասանելի դարձնել  շահառուներին : Մասնավորապես,  համագործակցության շրջանակներում Բանկի  գործող և նոր հաճախորդները  կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման,  ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար կարող են վարկեր ստանալ՝ տարեկան մինչև 5 % տոկոսադրույքով»,-  ասաց Կոնվերս Բանկի Կորպորատիվ  բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը՝ հավելելով, որ վարկատեսակները արդեն հասանելի են Բանկի բոլոր մասնաճյուղերում:

Ծրագրերի շրջանակներում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: