Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սոցվճարի հետ կապված դիմումները պետք է ներկայացնել էլեկտրոնային

Վերադարձ լուրերի բաժին

18:20 , 29 Հուլիս 2020

Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց հորդորում է՝ մի քանի աղբյուրից ստացված եկամտից հաշվարկված և գանձված սոցիալական վճարի առավելագույն չափը գերազանցող գումարը ստանալու նպատակով բանկային հաշվի մասին տեղեկությունը՝ ծանուցագրի հետ միասին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով:

Այսպես,
ա/ ովքեր մինչ օրս մի քանի աղբյուրից ստացած եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող հաշվեգրված գումարների հետ վերադարձն ապահովելու նպատակով հարկային մարմին չեն ներկայացրել իրենց հաշվեհամարը, ապա պարտադիր կերպով նախընտրած գործատուին պետք է ներկայացնեն էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկություն, որից հետո կծանուցվեն վերադարձվող գումարի առկայության մասին՝ գործատուի կողմից վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի համապատասխան բաժնում լրացում կատարելուց հետո,
բ/ ծանուցումները ստանալուց հետո, այդ նույն էլեկտրոնային հասցեից բացառապես մասնակցի անվամբ բացված գործող բանկային հաշվի մասին տեղեկությունը ծանուցագրի հետ միասին ուղարկել նախընտրելի սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին:

Կից կարող եք տեսնել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և դիմումի օրինակելի ձևը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: