Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան անաշխատունակ մարդիկ»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

18:43 , 16 Հունվար 2020

ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում գործադիրը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով պայմանավորված: Օրենքով սահմանվել է, որ թաղման նպաստ է վճարվում նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում: Սահմանվել է նաև, որ ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանքը կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից 6 ամիս հետո ներկայացվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմելու օրվանից: Անհրաժեշտություն է առաջացել վերանայել կառավարության համապատասխան որոշումը և փոփոխել նոր իրավակարգավորումներին առնչվող դրույթները: Որոշմամբ հստակեցվել է, որ hաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողն իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին: Հստակեցվել է նաև, որ նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը կարող է ներկայացնել նաև նպաստառուի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռ պետք է շարունակվի համակարգի վերջնական ձևավորումը, որին, բացի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, պետք է ներգրավվեն այլ գերատեսչություններ նույնպես:

«Մենք արձանագրեցինք, որ սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան Հայաստանի Հանրապետությունում այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն: Այսինքն՝ իրենք ունեն սահմանափակումներ, օբյեկտիվորեն այդ մարդիկ իրենք իրենց կարիքները չեն կարող հոգալ: Իսկ աշխատունակ մարդկանց մենք պետք է կարողանանք քաջալերել և համակարգային պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան թե ավելի շատ շահագրգռված լինեն չաշխատել»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ սա է հայեցակարգային մոտեցումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննիչ հանձնաժողովի գործունեությունը ձախողվել է. Բաբկեն Թունյան

«Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»,- ասաց Թունյանը:

Մարտի 20-ից կգանձվեն մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունները

Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները: