Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սոցիալական առաջընթացով Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից և Ադրբեջանից

Վերադարձ լուրերի բաժին

Օրեր առաջ հրապարակվեց Social Progress Index-ը, որը բնութագրում է սոցիալական վիճակը` սկսած ֆիզիկական պահանջմունքների բավարարումից, վերջացրած քաղաքական դաշտում հնարավորությունների իրացմամբ։ 2019 թ-ի վարկանշավորման արդյունքում Հայաստանը 149 երկրների շարքում զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը` առաջ անցնելով Ռուսաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանը 85-րդ տեղում է: Առհասարակ, սոցիալական առաջընթաց գնահատած երկրների շարքում մենք գտնվում ենք 3-րդ խմբում, այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռումինիան, Խորվաթիան, Լեհաստանը, Վրաստանը:

«Մարդկային հիմնական կարիքների բավարարման» խմբում Հայաստանը 50-րդ տեղում է: Այդ խմբի ենթակատեգորիաներում Հայաստանն ունի հետևյալ դիրքերը՝ թերսնուցում՝ 55-րդ տեղ, մայրերի մահացություն 100 հազար ծննդկանների հաշվարկով՝ 57-րդ տեղ, երեխաների մահացություն 100 հազար նորածինների հաշվարկով՝ 57-րդ տեղ, երեխաների թերխնամք՝ 30, մահացություն վարակիչ հիվանդություններից՝ 30: «Ջրամատակարարում և սանիտարական վիճակ» ենթախմբում հետևյալ ցուցանիշներն են՝ բնակչության 99,94%-ն ապահովված է խմելու ջրով, դա 24/149 ցուցանիշն է: Խմելու հոսող ջրով ապահովված է մեր երկրի 98,92%-ը, ցուցանիշը՝ 33/149: Բնական կարիքները զուգարանում հոգալու ցուցանիշով Հայաստանը 149 երկրների շարքում առաջինն է: Կացարանի ապահովվածության խմբում Հայաստանը գտնվում է 58-րդ տեղում: Այս խմբի «Էլեկտրականության հասանելիություն» ենթախմբում նույնպես Հայաստանը բնակչության 100%-ի համար հասանելիությամբ զբաղեցնում է 1-ին տեղը: «Անձնական անվտանգություն» խմբի ընդհանուր ցուցանիշը 64/149 է:

Հետաքրքիր արդյունքներ և ցուցանիշներ են արձանագրվել «Բարեկեցություն տարրերը» խմբում, որի ընդհանուր ցուցանիշը 149 երկրից 55-րդն է: Այդ խմբի ենթախմբերից «Չափահասների գրագիտություն» ենթախմբում Հայաստանը 1-ին հորիզոնականում է՝ 99,74% գրագետ կամ տառաճանաչ չափահաս բնակիչների քանակով: Տարրական դպրոցներում երեխաների ներգրավվածությամբ մեր երկիրը 9-րդ հորիզոնականում է՝ տարրական դպրոց հաճախող 92,4% երեխաների ցուցանիշով: Տեղեկավության և հաղորդակցության ցուցանիշով Հայաստանը 69-րդն է: «Բջջային հեռախոսակապի բաժանորդագրությունների» ցուցանիշով Հայաստանը 1-ին տեղում է: Բնակչության 69,72 %-ն օգտվում է համացանցից, ինչը 54-րդ հորիզոնականն է 149 երկրների շարքում: Առցանց կառավարության հնարավորությունների հասանելիության ցուցանիշով մեր երկիրը 92-րդն է: Լրատվամիջոցների գրաքննությամբ՝ 84-րդը: «Առողջություն և բարեկեցություն» խմբի ցուցանիշներով Հայաստանը 68-րդն է: Իսկ «Շրջակա միջավայրի որակ» ցուցանիշով՝ 85-րդը:

«Հնարավորություններ» խմբի ընդհանուր ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը: «Անձնական իրավունքներ» ենթախմբի ցուցանիշով մեր երկիրը 77-րդ տեղում է: «Անձնական ազատություն և ընտրություն» ենթախմբի ցուցանիշներով ՀՀ-ն 99-րդն է 149 երկրների շարքում, «Ներառականություն» ենթախմբի արդյունքով՝ 82-րդը, «Բարձրագույն/ առաջադեմ կրթության հասանելիություն» ենթախմբի ցուցանիշներով՝ 76-րդը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: ՀՀ արտաքին առևտուրը 2019 թ. առաջին կիսամյակին

ՀՀ ԿԲ կիսամյակային հաշվետվությունը ՀՀ ֆինանսական կայունության մասին զեկույցում նշվում է, որ ներմուծման և արտահանման նման զարգացումների պարագայում բարելավվել է առևտրային հաշվեկշիռը՝ կազմելով ՀՆԱ 20.2 %-ը (30.06.2018 թ.` 22.0%-ը):

Ֆիթչի կանխատեսման լուսաբանման հակառակ կողմը կամ ինչ չասվեց հայկական լրատվամիջոցներում

Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ Ամերիկյան վարկանշային կազմակերպության կանխատեսման մեջ կարևոր մի նախապայման անտեսվել է Հայաստանի ԶԼՄ-ներում: