Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սոցիալական աջակցության շահառուների շրջանակը կընդլայնվի

Վերադարձ լուրերի բաժին

11:37 , 13 Ապրիլ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ անելիքների վերաբերյալ: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Ամփոփվել են կառավարության հաստատած միջոցառումների ամենօրյա մոնիթորինգի միջանկյալ արդյունքները։ Զեկուցվել է տնտեսական և սոցիալական օժանդակության ծրագրերի ընթացքի մասին, ներկայացվել են որոշ միջոցառումների բարելավման առաջարկներ։ Այս համատեքստում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է 3-րդ միջոցառմանը և նշել, որ ներկայացվող հայտերի մի մասը չի բավարարվում, քանի որ դրանք չեն համապատասխանում հաստատված չափորոշիչներին՝ կան ոլորտային, նաև շրջանառության անհամապատասխանություն, հարկային պարտավորությունների ժամկետանց կատարում, հաճախակի տեխնիկական խնդիրներ: Հաշվի առնելով նմանատիպ դիմումների թիվը՝ խորհրդակցությանը քննարկման առարկա է դարձնել միջոցառման որոշ չափորոշիչների փոփոխության հարցը:

Gov_T017068

Վարչապետը նշել է, որ քանի որ կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված՝ նախատեսվում է Հայաստանում երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, և կառավարությունը նպատակ ունի աջակցել բիզնեսի՝ հնարավորինս լայն շրջանակի, պետք է անհրաժեշտության դեպքում՝ ընդառաջել գործարար համայնքին, ընդլայնել աջակցության գործիքակազմը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ աշխատել և ներկայացնել համապատասխան փոփոխությունների նախագիծ։

Nikol_Pashinyna_47I4327

Հաջորդիվ ներկայացվել են սոցիալական օժանդակության շրջանակի ընդլայնման նպատակով մշակված միջոցառումների առաջարկները։ Քննարկումը ծավալվել է նոր թիրախային խմբերի ներգրավման, ռեսուրսների հասցեականության ապահովման, աջակցության նոր ուղղությունների շուրջ:

Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել միջոցառումների նախագծերը և դրանց կիրառման կարգերը ՝ հաշվի առնելով հնչած առաջարկները:

Առանց գրավ բիզնես վարկեր` մինչև 25,000 ԱՄՆ դոլար

Տրամադրվում են նաև արտոնյալ պայմաններով գրավով վարկեր մինչև 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ՝ գրավի առկայության դեպքում գրավային արժեքի մինչև 150%-ի չափով։

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture The Flag» հաքերային մրցույթը

Հավելենք, որ Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է:

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է: