Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սոված, բայց ծայրահեղ աղքատ չհամարվող թոշակառուների մասին

Վերադարձ լուրերի բաժին

14:19 , 13 Սեպտեմբեր 2018

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացնել նվազագույն կենսաթոշակը՝ 16 հազար դրամից դարձնելով 25 հազար 500 դրամ:

Այս մասին տեղեկացրել է ոլորտը համակարգող նախարար Մանե Թանդիլյանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ նախագիծն ընդունելուց հետո «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ կառավարությունը կսահմանի նվազագույն կենսաթոշակի չափ, որից պակաս չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։

«Մեր երկրում չի լինելու քաղաքացի, ով այլևս ծայրահեղ աղքատ է համարվելու և ստանալու է պարենային զամբյուղից նվազ կենսաթոշակ»- ասել է Թանդիլյանը։

Նախարարը մասամբ ճիշտ է, մասամբ՝ սխալ։
25 հազար դրամը ֆորմալ առումով բավարար է՝ ծայրահեղ աղքատ չլինելու համար (ծայրահեղ աղքատության գիծը 23 313 դրամ է):

Բայց 25 հազար դրամը նույն ֆորմալ առումով բավարար չէ սնվելու համար (պարենային զամբյուղը 35 հազար դրամ է):
Սա նշանակում է, որ 25 հազար դրամ ստացող թոշակառուն չի համարվի ծայրահեղ աղքատ, բայց կհամարվի սոված (թերսնվող):

Ընդհանրապես, դեռ վաղուց շատ անհասկանալի մոտեցում է դրված այս հարցում. ծայրահեղ աղքատության գիծը պարենային զամբյուղից ցածր է։

POVERTY

Նույնը աղքատության վերին գիծն է՝ 40 867 դրամ։ Եվ դա այն դեպքում, երբ սպառողական զամբյուղը 62 հազար դրամ է։ Ստացվում է՝ պետությունն ընդունում է, որ, ասենք, 50 հազար դրամը ապրուստի համար բավարար չէ, բայց 50 հազար դրամ ստացողին աղքատ չի համարում։

Կարճ ասած, 25 հազար դրամը սնվելու հարցը չի լուծում, բայց ինչ խոսք, մի մեծ քայլ առաջ է երկար տարիներ չվերանայված 16 հազար դրամից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալներով Հայաստանը հաջորդ տարի առաջ կանցնի Ադրբեջանից

Այդ մասին ԱԺ-ում վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԳԾԱՊԱՏԿԵՐ: Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են

2019 թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժաանակահատվածի հետ համեմատած՝ աճը կազմել է 27.2%:

ՀՐԱՏԱՊ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին

Ըստ մեղադրանքի՝ նա 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: