Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սոնա Ֆունդուկյանը ճանաչվել է Կալիֆոռնիայի Մոնտեբելլո քաղաքի «Տարվա կին»

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

00:01 , 14 Ապրիլ 2017

Սոնա Ֆունդուկյանը ճանաչվել է ԱՄՆ Կալիֆոռնիայի Մոնտեբելլո քաղաքի «2017 թվականի կին»:

Ֆունդուկյանը պարգևի արժանացած 9 անձանցից մեկն է և միակ հայը: Այդ մասին հայտարարվել է Կալիֆոռնիա նահանգի լավագույն կանանց պարգևատրման հանդիսավոր արարողությանը, գրում է Asbarez պարբերականը:

Կինը ամուսնացած է, ունի 3 երեխա և 2 թոռ: Նա Հայկական բարեսիրական միությանը (Armenian Relief Society) կից գործող «Նաիրի» կենտրոնի հիմնադիրն ու ղեկավարն է, որը գործում է 1968 թվականից:

Նրա հիմնած կենտրոնում գործում է շաբաթօրյա դպրոց, որտեղ երկար տարիներ դասավանդվում է հայոց լեզու, պատմություն և հայ ժողովրդի մշակույթ:

Նրա աշխատանքի թիրախում կրթություն է: Բացի ARS-ի համար աշխատանքից, Սոնա Ֆունդուկյանը ավելի քան 33 տարի ֆրանսերեն է դասավանդում ավագ դպրոցում:

«Տարվա կին» անվանակարգն շնորհվում է կանանց, որոնք ապրում, աշխատում են Մոնտեբելլոյի 58-րդ ընտրական շրջանում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են. Դոնալդ Թրամփ

«Երբ ասացի հայ եմ, ասաց՝ օ, հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են»,-հավելեց արքեպիսկոպոսը:

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ