Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Սմերչ», «Իգլա-Ս», «Սոլնցեպյոկ» և շատ ավելին. Ինչ զինատեսակներ է ՀՀ-ը ձեռք բերելու 200 մլն դոլար ռուսական վարկով. Ռազմինֆո

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

16:19 , 19 Փետրվար 2016

Փետրվարի 18-ին, Ռուսաստանի իրավական տեղեկատուն հրապարակել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանը Ռուսաստանից գնելու է 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Այս մասին տեղեկացնում Ռազմինֆոն։

Բնականաբար առավել հետաքրքականը պայմանագրի հավելվածում հրապարակված ձեռքբերվելիք սպառազինության ցուցակն է.

9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, որոնց հեռահարությունը 90կմ է, զրահահարությունը՝ 120-160մմ)։
Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով)
ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ)։
– 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, որը հնարավորություն է տալիս հաղթահարել տանկերի դինամիկ պաշտպանությունը (հեռահարությունը ցերեկը՝ մինչև 4կմ, գիշերը՝ 2.5կմ, զրահահարությունը 800մմ։)։
– Թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր (կարող  է ինտեգրվել Հայաստանի սպառազինության մեջ եղած Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգերին)
«Տիգր» զրահամեքենաներ։
– Տանկային Վ-84 շարժիչ (հզորությունը` 840 ձիաուժ)։
– Հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ)։
– 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում։
– ՌՊԳ-26 «Ագլեն» հակատանկային ռեակտիվ նռնականետ (նռնակ)։
– ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան։
– Ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ (ՕՎՌ-2 ականազերծման անհատական հանդերձանք, ԻՄՊ-Ս-2 ականորսիչ սարք, ԷՕՎ-3523 զորային էքսկավատոր, 16 և 32 տոննա բեռնամբարձմամբ կռունկներ)
– Կապի միջոցներ (Ռ-168-100ԿԱԵ, Ռ-168-5ԿՆԵ կարճալիք ռադիոկայաններ)։
– Ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶ» մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶ» մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ)
– Ձեռք բերվող սպառազինության, զինամթերքի և այլ տեխնիկայի քանակի մասին պայմանագրում տվյալներ չկան։

Պայմանագրով նախատեսվում է, որ հայկական կողմը կարող է ամեն առանձին պայմանագրով նախատեսված գումարի մինչև 90%-ը վճարել վարկի միջոցներից։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչու՞ են մեծ ընկերություններում արգելում խոսել աշխատավարձի մասին

Մի քանի տարի առաջ Հարվարդի համալսարանում հետազոտություն են անում, որի ընթացքում ուսանողներին տալիս են հետևյալ հարցը

5 հայտնի մոդելների չինական ամենահաջողված կրկնօրինակները (տեսանյութ)

Mercedes Gelandewagen, Range Rover, Porsche, Ford, Lexus մակնիշների առանձին մոդելներն ու դրանց չինական պատճենները

Citizen. կոկտեյլի բաղադրատոմս՝ Երևանի կոնյակի գործարանից

ARARAT Brandy ֆեյսբուքյան էջը կիսվել է «Citizen» կոկտեյլի բաղադրատոմսով։