Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սմարթֆոններով պոռնոկայքեր այցելող հայաստանցիների թիվը կտրուկ աճել է

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

18:09 , 09 Հունվար 2017

Մեծահասակների համար նախատեսված ամենահայտնի կայքերից մեկը՝ Pornhub-ը, հրապարակել է 2016 թվականի վիճակագրությունը, որտեղ հետաքրքիր տվյալներ կան տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի մասին։

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, սմարթֆոնների միջոցով այցելությունների տեսակարար կշիռը շարունակում է աճել և 2016 թվականին այն կազմել է կայքի ընդհանուր այցելությունների 61%-ը (2015-ի 53%-ի դիմաց)։

Սմարթֆոնների միջոցով Pornhub այցելությունները ամենաշատը աճել են Կուբայից (4.1 անգամ) և Թուրքիայից (3.4 անգամ)։ Այս երկրներին հաջորդում են Սուդանը (87% աճ), Հարավային Կորեան (86%) և Մոնղոլիան (81%)։

Տասնյակը եզրափակում է Հայաստանը, որտեղից սմարթֆոնների միջոցով կայք կատարվող այցելություններն աճել են 65%-ով։

pornhub3

Հայաստանի անունը շոշափվում է նաև մեկ այլ տեղ՝ այցելության միջին տևողության վիճակագրության մեջ։

Բոլոր երկրներից մեկ այցելության միջին տևողությունը 2016 թվականին կազմել է 9 րոպե 36 վայրկյան։ Դա 15 վայրկյանով երկար է 2015 թվականի ցուցանիշից։

Մեծահասակների համար նախատեսված այս կայքում ամենից երկար ժամանակ անցկացնում են Ֆիլիպիններից այցելողները. 1 այցելության միջին տևողությունը 12 րոպե 45 վայրկյան է։ Ֆիլիպիններին հաջորդում են Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը (10 րոպե 46 վայրկյան) և ԱՄՆ-ը (10 րոպե 15 վայրկյան)։

Հայաստանն այս ցուցանիշով բավականին ետ է. մեկ այցելության միջին տևողությունը 7 րոպե 24 վայրկյան է։ Այսինքն՝ Հայաստանը տեղ է գտել ամենակարճ տևողությամբ այցելությունների առաջին տասնյակում։

pornhub2

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։

Հայաստանը և Դանիան կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր են ստորագրել (տեսանյութ)

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպել է Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ