Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սկսել ենք ավելի շատ կաթ-մածուն սպառել

Վերադարձ լուրերի բաժին

15:33 , 27 Օգոստոս 2016

ՀՀ քաղաքացիները վերջին տարիներին սկսել են ավելի քիչ հաց և հացամթերք սպառել։ Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ «Պարենային ապահովություն և աղքատություն, 2016թ. հունվար-հունիս» զեկույցում։

Ըստ զեկույցի՝ 2015 թվականին Հայաստանում 1 շնչի հաշվով տարեկան սպառվել է 136.6 կգ հաց և հացամթերլ։ 2014 թվականի ցուցանիշի համեմատ այդ ցուցանիշը փոքր ինչ աճել է, բայց 2012 թվականի համեմատ՝ զգալիորեն նվազել (2012 թվականին՝ 146.1 կգ)։

Սննդամթերքի 12 հիմնական տեսակների գծով սպառումը տարբեր փոփոխություններ է ունեցել։ Հացամթերքից բացի՝ վերջին 4 տարիների կտրվածքով նվազել է կարտոֆիլի, բանջարեղենի, մրգի և հատապտուղների, պանրի, կարագի և ձվի սպառումը։

Մսի և մսամթերքի, ինչպես նաև՝ ձկան և ձկնեղենի սպառման ծավալները չեն փոխվել՝ համապատասխանաբար, 23.2 և 1.9 կգ։

1 շնչի հաշվով շաքարի տարեկան սպառումն ավելացել է 0.5 կգ-ով և 2015-ին հասել 7.5 կգ-ի։ Բուսական յուղի սպառումն 2012-ի համեմատ ավելացել է 2.2 լիտրով՝ հասնելով 6.5 լիտրի։

Իսկ ամենից շատ՝ 3.3 լիտրով ավելացել է կաթի և մածունի սպառումը։ 2012 թվականին 1 շնչի հաշվով սպառվել է տարեկան 18.3 լիտր կաթ/մածուն, իսկ 2015 թվականին՝ 21.6 լիտր։

 

kat-macun

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Վրիպակ է եղել. ռուսական կողմի հետ որևէ խնդիր չկա». Ջրպետկոմի նախագահ

Ըստ Արսեն Հարությունյանի՝ բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են, իսկ ռուս սահմանապահները որևէ կապ չունեն այս ամենի հետ

Վայքի հիվանդանոցը վերազինվել է նոր սարքավորումներով՝ «Լիդիան Արմենիայի» աջակցությամբ

Ընդհանուր առմամբ, ընկերությունը հիվանդանոցի վերազինման համար տրամադրել է 100 հազար դոլարին համարժեք դրամ։

ՍԱՊԾ-ն վտանգավոր թռչնամիս է հայտնաբերել շուկայում (ցանկ)

Սպառողներին տեղեկացնում ենք, որ նշված խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր և սննդում օգտագործման համար պիտանի չեն՝