Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՍԾՏՀ կենտրոնակայանում ներկայացվել է Հայաստանում ստեղծված «Travelinsights» զբոսաշրջային նորարական գործիքը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

01:34 , 16 Մայիս 2019

Սևծովյան տնտեսական համագորակցությունում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպության կենտրոնակայանում անցկացված ՍԾՏՀԿ զբոսաշրջության ոլորտում համագործակցության աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում մայիսի 15-ին ներկայացրել է Հայաստանում մշակված «Travelinsights» նորարական գործիքը: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի բաժինը տեղեկացրեց, որ ««Travelinsights»-ը միավորում է ճանապարհորդների պատմություններն ու արհեստական բանականությունը՝ կիրառելով բարդ ալգորիթմներ: Գործիքը թույլ է տալիս իրական ժամանակում հավաքել, վերլուծել ու վիզուալիզացնել առցանց գրառումները՝ այդ կերպ թույլ տալով հասկանալ ճանապարհորդների նախընտրություններն ու իրական խնդիրները, որոնց նրանք բախվում են: Գործիքը ստեղծվել է ոլորտի քաղաքականությունը մշակողների համար` իրական ժամանակում վերլուծվող փաստերի հիման վրա: Վերջինիս օգնությամբ ՀՀ կառավարությունը կարող է հասկանալ, թե զբոսաշրջիկները Հայաստանի` որպես զբոսաշրջային կենտրոնի մասին ինչ պատկերացումներ ունեն և մշակել արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն:

Շնորհանդեսի ավարտին ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը պատասխանեց կազմակերպության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի մարմինների և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հարցերին: Նա, մասնավորապես, նշեց, որ «Travelinsights» նորարական գործիքը նաև կարող է օգնել բացահայտել ճանապարհորդական լավագույն տպավորություններ ստեղծելու կատարյալ բանաձևը` թույլ տալով ոլորտի գործարարներին հասկանալ սեփական ծառայությունները բարելավելու եղանակները:

Հիշյալ գործիքը ստեղծվել է Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից, որը նպատակ ունի տարածել նորարարության և փորձարկումների մշակույթը՝ հանուն կայուն զարգացման»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: