Invalid username or password
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ և 22-րդ միջոցառումներով նախատեսված աջակցության համար դիմած և սխալ տվյալներ ներկայացրած քաղաքացիներին հնարավորություն կտրվի ևս մեկ անգամ դիմելու: Այդ մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Դիմումի մշակման արդյունքում հնարավոր է մերժում, եթե քաղաքացին ներկայացրել է վճարային քարտի տվյալներ, որը պատկանում է այլ անձի, եթե վճարային քարտի համարը սխալ է կամ, եթե վճարային քարտը գործող չէ։
Նշված հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում՝ դրամական աջակցության գումարը չի կարող փոխանցվել։
Միջոցառումներով սահմանված դրամական աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է dimum.ssa.am կայքի միջոցով ներկայացնել նոր էլեկտրոնային դիմումում՝ լրացնելով բացառապես դիմող քաղաքացու քարտային հաշվին վերաբերող ճիշտ տվյալներ։
Նշենք, որ մինչև սխալ տվյալներով լրացված դիմումի մերժման մասին հաղորդագրություն ստանալը հնարավոր չէ մուտքագրել ճշտված տվյալներով երկրորդ դիմում, ուստի անհրաժեշտ է սպասել առաջին դիմումի մերժման մասին ծանուծցմանը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Արմենպրես»
Դիտումներ 653
ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։
Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:
Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: